«Բացառում եմ իմ վերադարձը» Վլադիմիր Գասպարյան
SOCIETY«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պարտվում է, նա պետք է գնա, անկախ ամեն ինչից»,- այսօր Էջմիածնում` Սբ. Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խոսելով նոյեմբերի 10-ին ՌԴ-ի, Ադրբեջանի եւ ՀՀ ղեկավաների միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության մասին:
Վլադիմիր Գասպարյանը Էջմիածնում մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ցույցին:
Լրագրողի դիտարկմանը` Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին երկխոսության առաջարկ է արել` արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Ի՞նչ արտահերթ ընտրություն, վերջացրեք: Քաղաքակիրթ ճանապարհներ շատ կան, այդ թվում`ընտրությունը, բայց ես չեմ կարծում, թե այս իշխանությունը այս պարագայում կարող է անցկացնել նորմալ ընտրություն»:
Լրագրողները հետաքրքրվեցին` մտավախություններ կան, որ վարչական ռեսուրս կիրառի՞, ինչպես ՀՀԿ-ն էր նախկինում անում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Դա դուք եք ասում»: Հիշեցմանը, որ նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր դա ասում, նա արձագանքեց. «Ամեն ժամանակում պետք է այդ ժամանակի մեջ դիտել ամեն ինչը, այլ ոչ թե հետին թվով գնահատականներ տալ»:



