«Թող խաղաղ երկինք լինի բոլորիս գլխավերեւում»․ երգիչ Արամեի եւ Աննա Թովմասյանի որդին դարձել է 1 տարեկան
LIFEԵրգիչ Արամեի եւ Աննա Թովմասյանի որդին դարձել է 1 տարեկան, ինչպես նաեւ տեղի է ունեցել փոքրիկ Մարատի ատամհատիկի արարողությունը: Երգչուհի Աննա Թովմասյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակել է հոլովակներ ու լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում՝ փոքրիկն ընտրել է արտիստի մասնագիտությունը։

Իսկ հրապարակված քնքուշ կադրին կից Արամեի կինը ռուսերեն լեզվով գրառում է կատարել․
«Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Այն դրականի համար, որ մեզ մաղթել եք: Թող կրկնապատկված վերադառնա ձեզ։ Թող ձեր երեխաները երջանիկ ու առողջ լինեն եւ, ամենակարեւորը, թող խաղաղ երկինք լինի բոլորիս գլխավերեւում»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



