Վիկ Դարչինյանն ամուսնացել է. Ընտրյալը հայտնի պրոդյուսեր է
LIFEՊրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։
Հոկտեմբերի 1-ին նախապես պլանավորված հարսանյաց հանդեսը չեղարկվել է։
«Ամուսնացել ենք հոկտեմբերի 1-ին, բայց նախօրոք պլանավորած հարսանիքը չարեցինք, քանի որ պատերազմ էր սկսվել։ Եկեղեցում պսակադրվեցինք ու մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ջավահիր Եղիկյանը։


Զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, մյուս կեսն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում;
Նշենք, որ Վիկ Դարչինյանը նախկին ամուսնությունից 2 որդի ունի։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր, ավագ որդին՝ 12, կրտսերը՝ 6 տարեկան։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



