Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում
SOCIETYՄարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնեց Թադևոսյանը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյուններ,ինչպես նաև մարտական գործողությունների վայրերից ողջ են գտնվել 7 զինծառայող և 2 քաղաքացիական անձ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



