Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գոմաղբից՝ փայտանյութ. ինչից է մարդկությունը թուղթ ստացել․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուղթը բուսական թելերից մշակված և միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերևութային ուժով։ Թղթի նման նյութեր պատրաստելու տեխնոլոգիան, ինչպես պապիրուսը, եղևնու կեղևը, մագաղաթը, կավե սալերը և այլն, մարդկությանը հայտնի են եղել դեռ շատ հին ժամանակներից, սակայն դրանք նման չեն եղել «դասական թղթի» արտադրությանը: Չինաստանում թղթի նման նյութ պատրաստել են բամբուկից, կանեփից և նույնիսկ մետաքսից, որի համար օգտագործել են մետաքսագործ թիթեռի խոտանված կոկիկները: Հին հնդիկները ունեցել են թղթանման նյութի ստացման բնական եղանակ: Նրանք փոսի մեջ են լցրել խոտաբույսերով սնվող կենդանիների, օրինակ՝ փղի գոմաղբ, որը հետագայում լցվել է անձրևաջրով, ապա չորացել արևի տակ և արդյունքում ստացվել է թղթանման նյութ: Նման «թուղթ» արտադրող գործարանները անգամ հիմա էլ գոյություն ունեն Հնդկաստանում և Թայլանդում:

Չինաստանում 105 թվականին Ցայ Լուն հայտնաբերել է թղթի պատրաստման եղանակը բամբակից և սոսնձից. փաստացի առաջին անգամ թուղթն արտադրվել է Չինաստանում: Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը։ Տեխնոլոգիան ունի մի շարք գործընթացներ՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրումով և խառնելով, սոսնձում, զանգվածի լցոնում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթեթավորում կամ գլանակավորում։ Մոտ 600 թվականին թուղթը սկսել է արտադրվել նաև Կորեայում, իսկ 625 թվականին՝ Ճապոնիայում: 751 թվականի Թալասյան ճակատամարտի արդյունքում չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվել է նաև Արևմուտքի երկրներում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է դեռ 8 - 9-րդ դարերից, իսկ թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը վերաբերում է 10-րդ դարին։ Եվրոպայում թուղթը հայտնվել է միայն 11- 12-րդ դարերում, և այդ դարերից էլ սկսել են արտադրել այն։ 1238 թվականից Իսպանիայում թղթի արտադրության համար սկսել են օգտագործել անգամ հողմաղացներ։

Մոտավորապես 1770-ականներին անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման Ավագը մտցրել է թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տվել ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։ Իսկ 1799 թվականին Լուի Նիկոլ յա Ռոբերի կողմից ստեղծվել է թղթի պատրաստման մեքենան: 1803 թվականին Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենա է տեղադրվել Բրայեն Դոնկինի կողմից։ ԱՄՆ-ում թղթի պատրաստման մեքենաներ հայտնվել են միայն 1827 թվականին, իսկ 1856 թվականին հայտնագործվել է գոֆրե ստվարաթուղթը: Փայտանյութից թուղթ ստանալու եղանակը հայտնագործվել է միայն 1857 թվականին: Ներկայումս հայտնի է թղթի մոտ 600 տեսակ։ Թուղթը հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրականնկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, շերտաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական։

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card