Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Ձախողում և փլուզում բոլոր ոլորտներում. 2021-ին ենք մոտենում ծանրագույն բեռով․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականը մոտենում է ավարտին։ Այն Հայաստանի համար դժվարին և փորձություններով լի տարի էր։ Եվ սպասվում է, որ գալիք 2021 թվականը ևս հարթ չի լինելու։ Ուստի ժամանակն է ամփոփել մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք հաղթահարել այս նոր փորձաշրջանը։

Սոցիալ-տնտեսական վիճակ

Եթե 2019 թվականին Հայաստանին հաջողվեց 7,6 տոկոս տնտեսական աճ գրանցել, ապա 2020 թվականը տնտեսական առումով հաջող չէր, և սպասվում է, որ այս տարին կփակենք մինչև 7 տոկոս անկմամբ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ անցյալ տարվանից եկող տնտեսական աճի միտումը այս տարի դարձավ բացասական։ Նախ՝ կորոնավիրուսի պանդեմիան մեծ հարված հասցրեց տնտեսությանը, երբ երկրում տևական ժամանակ կարանտին էր հայտարարված, որի արդյունքում մարդկային շփումները նվազագույնի հասցվեցին։ Իշխանություններն օրուգիշեր զբաղված էին փիառով ու իմիտացիայով, թե իրենք ժամ առ ժամ հաջողություններ են արձանագրում համավարակի դեմ պայքարում, սակայն իրականում ի զորու չեղան համավարակի դեմ պայքարի հարցում արդյունավետ մեթոդներ որդեգրել։

Եվ, ըստ այդմ, տնտեսական ոլորտի պատասխանատուները չկարողացան տնտեսությունը ադապտացնել նոր իրողություններին և հնարավորինս խթանիչ միջոցառումներ ձեռնարկել առևտրաշրջանառությունը և արտադրությունը խթանելու ուղղությամբ։ Առողջապահական համակարգը սկսեց տնտեսական մեծ ռեսուրսներ խլել, իսկ Փաշինյանի կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» մասին կարգախոսը այդպես էլ մնաց օդում կախված։ Տնտեսության վիճակն ավելի բարդացավ Արցախում սկսված պատերազմի և պարտության արդյունքում։ Եվ հիմա արդեն մուտք ենք գործում տնտեսական շատ խոր ճգնաժամի փուլ, որը սպառնում է գործազրկության ավելացմամբ և արտագաղթի տեմպերի կտրուկ աճով։

Բիզնեսը հայտնվել է անօգնական վիճակում։ Անկում է ապրում մարդկանց գնողունականությունը, անորոշությամբ պայմանավորված՝ քաղաքացիները փորձում են խնայողաբար ծախսել։ Սրան էլ գումարվում է էլեկտրաէներգիայի, գազի թանկացումն ու դրանով պայմանավորված՝ ապրանքների գնաճը։ Այնպես որ, 2021 թվականին տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար բավական մեծ ջանքեր և պրոֆեսիոնալ մոտեցումներ են պահանջվելու։

Իրավական ոլորտ

Անցնող տարին աչքի ընկավ դատական իշխանության նկատմամբ բազմաթիվ ճնշումների դեպքերով։ Իշխանությունները գոհ չէին, որ դատական իշխանության ներսում անկախության տարրեր գոյություն ունեն։ Նրանց հատկապես անհանգստացնում էր ՍԴ-ի ինքնուրույն կարգավիճակը։ Ուստի իշխանության դրդմամբ տեղեկատվական և քարոզչական գրոհներ ձեռնարկվեցին ՍԴ նախագահի և մի շարք անդամների դեմ։ Ի վերջո, իշխանություններն իրենցից կախյալ վիճակում գտնվող ՍԴ ձևավորելու համար որոշեցին մի շարք ՍԴ անդամների թոշակի ուղարկել, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին զրկել այդ կարգավիճակից և ձևավորել «իրենց սրտի» ՍԴ-ն։

Իսկ դրա համար ապրիլի 5-ը նշանակվեց որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր, սակայն հանրաքվեն հետաձգվեց ու այդպես էլ տեղի չունեցավ՝ պատճառաբանելով երկրում առկա համաճարակային իրադրությունը։ Իրականում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց ապաշնորհության պատճառով հանրության շրջանում դժգոհություններն աճում են, և չեն կարողանալու համապատասխան քանակությամբ մարդկանց մասնակցություն ապահովել, իշխանությունները հրաժարվեցին հանրաքվեի գաղափարից և ԱԺ-ում հապշտապ կարգով անցկացրին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Արդյունքում ՍԴ-ում ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ, դատարանի նիստերը տևական ժամանակ տեղի չէին ունենում, և հնարավոր չէր լինում ընտրել դատարանի նոր անդամների։ Եվ սա ուշագրավ է այն կոնտեքստում, որ իրավունքի ոլորտի բազմաթիվ մասնագետներ ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը համարում են հակասահմանադրական և հակաօրինական։ Իսկ մյուս կողմից էլ իշխանությունները ՍԴ-ի հարցը վերջնականապես լուծելու նպատակով նախաձեռնեցին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների նախագծի կազմումը։ Հենց այդ նպատակից էր բխում, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը հավանության արժանացավ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Սահմանադրական փոփոխությունների համատեքստում այդպես էլ ոչ մի խոսք չեղավ վարչապետի ձեռքում կենտրոնացված չափից ավելի շատ լիազորությունները կրճատելու կամ բաշխելու հարցի մասին։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ մոռացավ սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու և նախագահի ինստիտուտին նոր լիազորություններով օժտելու իր խոստումները։

Քաղաքականություն

Քաղաքականության ոլորտում անցնող տարին աչքի ընկավ դեստրուկտիվ բնույթով։ 2020 թվականի ընթացքում իշխանություններն անհանդուրժողական վերաբերմունք դրսևորեցին յուրաքանչյուր քննադատության և իրենց հասցեին թթու խոսք ասողների նկատմամբ։ Պահպանվեց քաղաքական դաշտի սեգմենտավորումը սևերի ու սպիտակների: Եվ, ըստ այդմ, քաղաքական հետապնդումները մեծ ծավալներ ընդունեցին։ Քրեական գործերի հարուցումն ու մեծ բացահայտումների մասին հայտարարությունները իշխանությունները փորձեցին օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու և ընդդիմությանը հանրության աչքում վարկաբեկելու նպատակով։ Իսկ ավելի հաճախ այդ ամենն իրականացվեց թատերականացված ձևով։ Կառուցողական քննարկումների բացակայության և քննադատություններն այլ ուղղությամբ տանելու արդյունքում իշխանությունններն ավելի լճացան, իսկ քաղաքական բովանդակությունը լցվեց դատարկ խոսակցություններով և փոխադարձ մեղադրանքներով։

Պետական կառավարում

Յուրաքանչյուր պետության զարգացման ուղղությունները և տեմպերը մեծապես կախված են պետական կառավարման արդյունավետությունից։ Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում մեր պետական կառավարման համակարգի ինստիտուտները կորցրեցին իրենց բուն նշանակությունը և վերածվեցին դեկորացիաների կամ իշխանության նեղ շահերը սպասարկող գործիքի։ Մյուս կողմից էլ Փաշինյանի կողմից կառավարման տարբեր օղակներում շարունակեցին նշանակվել կադրեր, որոնք ոչ միայն փորձ և համապատասխան գիտելիքներ չունեն, այլև հեռու են պետական կառավարման ոլորտից։ Բացի այդ, կառավարման համակարգում իրենց կարևորագույն դերը պահպանեցին այսպես կոչված սորոսականները, որոնք ավելի լայն թափով շարունակեցին իրենց սև գործը՝ արտաքին ուժերի դրդմամբ ազգային արժեքային համակարգի դեմ պայքարը։ Տարին աչքի ընկավ նաև անհասկանալի կադրային տեղաշարժերով։ Հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ տրամաբանությամբ են իրականացվում կադրային փոփոխությունները։ Դրա արդյունքում է, որ հատկապես պատերազմից հետո պետական կառավարման համակարգը լիովին պարալիզացված վիճակում է։

Պատերազմ

Տարվա ընթացքում ամենախոշոր իրադարձությունը, թերևս, սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմն էր։ Շատ կարևոր է արձանագրել, որ ռազմական գործողությունների օրերին իշխանությունները հանրությանը հրամցնում էին «հաղթելու ենք» կարգախոսը և ռազմադաշտում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում էին վարդագույն ակնոցներով։ Բայց հանրությունը լուրջ սթրեսի ենթարկվեց՝ նոյեմբերի 9-ին տեղեկանալով եռակողմ հրադադարի պայմանների և հայկական կողմի կապիտուլ յացիայի մասին։ Եվ ինչպես կարգն է, այսպիսի իրադարձությունների պարագայում պարտված կառավարությունը հրաժարական է տալիս և հեռանում, բայց Փաշինյանը կառչել է աթոռից և ցանկանում է ինչքան հնարավոր է երկարաձգել իր պաշտոնավարումը։ Արդյունքում Թուրքիան և Ադրբեջանը նոր զիջումներ են կորզում Փաշինյանից՝ միաժամանակ միջազգային հանրության աչքում գցելով մեր պետության հեղինակությունը։ Ի վերջո, հաշվի առնենք, որ այս պատերազմը նաև դիվանագիտական պարտության հետևանք էր։

Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չկարողացավ զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների հետ, այլև ճիշտ գնահատել իրերի վիճակը և մեր ունեցած ռեսուրսները՝ այն պարագայում, երբ ԶՈՒ գլխավոր շտաբն իրեն զգուշացրել էր ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցության վտանգի մասին։ Պատերազմի կորուստները շատ ծանր են։ Եվ այս առումով հաջորդ տարին լինելու է պատերազմի հետևանքները հաղթահարելու բարդ ժամանակաշրջան, որի ընթացքում ներկայիս իշխանությունները չեն կարող առաջնորդել հանրությանը։ Դրա համար էլ ընդդիմադիր ուժերը միավորվել են կառավարության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու օրակարգի շուրջ։

Հասարակական հարաբերություններ

Հ ասարակության ներսում առկա մթնոլորտը անցնող տարվա ընթացքում շարունակեց մնալ շիկացած։ Իրական և մասնագիտական քննարկումներին փոխարինեց սոցցանցային իրականությունը, որը լցված էր ատելությամբ և թշնամանքով։ Ողջ տարվա ընթացքում ֆեյսբուքյան իրականությունն աչքի ընկավ շոուներով, հանրային կարծիքի մանիպուլ յացիայով և ֆեյքերի ֆաբրիկաների միջոցով ընդդիմախոսներին հայհոյելով։ Այնպես որ, հասարակական հարաբերություններում հայհոյանքը և ամենավերջին վիրավորանքները դարձան սովորական երևույթ։ Արդյունքում թշնամանքի դոզան այնպիսի չափերով աճեց, որ մենք շատ տհաճ միջադեպերի հանդիպեցինք անգամ խորհրդարանական հանրապետության ամենաբարձր ամբիոնում՝ ԱԺ-ում։

Նիկոլ Փաշինյանը ևս իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով հաճախ կիրառում է ատելության բորբոքման մարտավարությունը՝ փորձելով թիրախավորել իր քննադատներին։ Բայց հանրության ներսում կուտակված ատելության էներգիան պարտությունից հետո սկսել է լիովին շրջվել հենց դրա հեղինակների՝ իշխանությունների դեմ։ Այնպես որ, հաջորդ տարվա համար լուրջ խնդիր է լինելու բևեռացված և թշնամանքի արդյունքում տարանջատված հասարակություն ունենալը ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության համար, քանի դեռ գործուն քայլեր չեն ձեռնարկվում հասարակությանը մեկ օրակարգի շուրջ միավորելու ուղղությամբ։ Ու այս դեպքում էական չէ՝ որ ուժը կլինի ընդդիմություն, որը՝ իշխանություն:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California