Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
SOCIETYԿապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին Փարսյանն ասաց դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում:
«Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը` նշելով, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



