Թուրքական բանակի քուրդ զինվորին մեղադրում են քրդերեն երգելու համար (տեսանյութ)
SOCIETYԹուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգելու, այն նկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։
Քրդական Mezopotamya Ajansı լրատվական գործակալությանը զինվորը հայտնել է, թե զորացրվելու հրաման ստանալուց հետո է իմացել, որ զորամասի հրամանատարն իր մասին արձանագրություն է կազմել։
Քուրդ երիտասարդի խոսքով՝ իր դեմ հետաքննություն է սկսվել իբր տեսանյութում զինվորական համազգեստով լինելու պատճառով։ Զինվորը մեղադրվում է նաև «գաղտնի տեղեկությունների արտահոսքի» համար։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



