Կմնանք այնքան մինչեւ հրաժարական տա
PHOTOՉնայած եղանակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիները շարունակում են մնալ Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ նրանք՝ ընդդիմության առաջնորդներից գլխավորությամբ, գիշերել են հրապարակում՝ վրաններում։
Երեկ «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կմնան հրապարակում այնքան ժամանակ մինչեւ Փաշինյանը հրաժարական տա։ Այսօր ևս հանրահավաք է լինելու հրապարակում, ժամը 16։00-ին։
Սաղաթելյանը երեկվա ելույթում նշել էր, սակայն, որ մինչեւ հանրահավաքի մեկնարկը մայրաքաղաքի փողոցներում խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվելու են։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield






