Երկրին 3 պոտենցիալ վտանգավոր աստղակերպեր են մոտենում
SOCIETYNewsarm.live-ը գրում է
ՆԱՍԱ-ի մերձերկրյա օբյեկտների հետազոտության կենտրոնը հաղորդել է, որ Երկրին պոտենցիալ վտանգավոր 3 աստղակերպեր են մոտենում: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Հաշվարկների համաձայն՝ դեկտեմբերի 25-ին տիեզերական քարերը բարեհաջող կթռչեն Երկրի կողքով: Դրանցից ամենամեծը կմոտենա շուրջ 3 մլն կիլոմետր հեռավորության վրա: Նրա տրամագիծը մոտ 200 մետր է:
501647 կոչվող աստղակերպը վերջին անգամ Երկրին մոտեցել է 2020 թվականի հունվարին: Հաջորդ անգամ այն մոլորակի կողքով կթռչի 2021 թվականի դեկտեմբերին:
ՆԱՍԱ-ն պոտենցիալ վտանգավոր խմբում նորառում է տիեզերական բոլոր օբյեկտները, որոնք գտնվում են 0,05 աստղագիտական միավորների սահմաններում և ունեն ավելի քան 460 ոտնաչափ (մոտ 140 մետր) տրամագիծ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



