Սյունիքում` Որոտան գետի ափին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը, տեղակայվել են ադրբեջանցի զինվորներ. Tert.am
PHOTOԱյսօր հերթական անգամ ադրբեջանցիներն այցելել են Սյունիքի մարզի Որոտան համայնք։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ` ադրբեջանցիներն արդեն այդ հատվածում են և Որոտան գետի ձախ ափին տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Հայկական ու ադրբեջանական ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացը շարունակվում է, բայց ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայել, պաշտպանական կառույց՝ բլինդաժ ու դիրք ունեն։ Այդ հատվածից նրանց նշանառության տակ է «Տաթև» ՀԷԿ-ը,Գորիս-Կապան ճանապարհի չորս կմ երկարությամբ հատվածը, ինչի մասին տեղում զգուշացնում են ՀՀ սահմանապահ զորքերը, և Որոտան համայնքը։
Որոտան համայնքի տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



