Թշնամին ներխուժել է Որոտան համայնքի մերձակա գյուղ, սյունեցիներին դուրս արել իրենց տնից (տեսանյութ)
SOCIETYԹշնամին ներխուժել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի մերձակա գյուղ, սյունեցիներին դուրս է արել իրենց տնից՝ հայտարարելով, որ այդ տարածքներն անցնում են Ադրբեջանին: Այս մասին գրում է Տելեգրամի Mediaport ալիքը` կից ներկայացնելով տեսանյութ:
Նշենք, որ Սյունիքի մարզպետարանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասված էր․ «Հարգելի՛ հայրենակիցներ
Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



