Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել
POLITICSԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից հայտնեցին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը արգելանքի տակ է:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Թե ինչն է պատճառը, փոխքաղաքապետն ասաց. «Իշխանության վախկոտ ձեռագիրն է, տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեպ Սյունիքի դարպասները փակելուն, փոխքաղաքապետն ասաց, որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



