Խնդրում եմ չանցնել ՀՀ ԶՈՒ-երի կողմից պահպանվող տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով. Սյունիքի մարզպետը դիմել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին
SOCIETYՀարգելի՛ սյունեցիներ, անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։ Այս մսին ֆեյսբուքյան իրէջում գրել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
«Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»,- գրել է մարզպետը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



