Դուրս է բերվել ևս 22 զոհվածի մարմին, որոնողական աշխատանքները շարունակվում են. Արցախի ԱԻՊԾ
SOCIETYԵրեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից եւ Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուսր է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են լատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաեւ Հադրութի եւ Ջաբրայիլի ուղղություններով»,-ասաց նա:
Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



