ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 վագոն է ժամանել ԼՂ․ ՌԴ ԱԻՆ
INTERNATIONAL NEWSՌԴ-ից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։
«Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են ՌԴ-ից հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։
«Սա մարդասիրական օգնության երկրորդ մասն է, որը ՌԴ ԱԻՆ-ն ստացել է երկաթուղով։ Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Լեռնային Ղարաբաղ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



