Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Պետք է շարունակենք զարգանալ ու մեր աշխատանքով զարգացնել մյուսների գործը

SOCIETY
Ճիշտ կազմակերպված աշխատանքը, որակյալ ապրանք ու ծառայություն մատուցող բիզնեսը շահեկան է ոչ միայն գործարարի ու նրա թիմի համար, այլև տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Դրա հանրօգուտությունն ու կարևորությունը ի հայտ են գալիս հատկապես երկրի համար դժվար ու բարդ իրավիճակում, երբ բարձրորակ ապրանքի ու ծառայության շնորհիվ պատերազմական պայմաններում ապահովվում է մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների աշխատանքը։ «Յունիմայն» ընկերությունը հայկական բիզնես ոլորտում է արդեն 12 տարի և ապահովում է տնտեսական ու հասարակական նշանակության բազմաթիվ ենթակառուցվածքների անխափան գործունեությունը։ Ընկերության ծառայությունների ու աշխատանքային սկզբունքների մասին խոսում է տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ 
 
Հոսանքազրկումը պատերազմի օրերին կյանքի սպառնալիք կարող էր լինել, բայց չեղավ «Յունիմայնի» գեներատորների շնորհիվ:
 
«Յունիմայն» ընկերությունը զբաղվում է տարբեր հզորության բենզինային, դիզելային, գեներատորների ներմուծմամբ, տեղադրմամբ ու վաճառքով։  Այդ գեներատորները ապահովում են հասարակական ու արտադրական տարբեր կառուցվածքների անխափան էներգասնուցումը՝ թույլ չտալով կաթվածահար անել աշխատանքային գորընթացը և կանխում է հավանական ֆինանսական վնասները։  Սակայն պատերազմի օրերին այդ գեներատորների աշխատանքը այլ նշանակություն ու կարևորություն ստացավ։ «Մենք չէինք կարող ենթադրել, որ ժամանակին «Ղարաբաղ տելեկոմի» կողմից ձեռք բերված գեներատորը անխափան կաշխատացնի տագնապի շչակը՝  ռմբակոծվող ու հոսանքազրկվող Ստեփանակերտում՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը, կամ մեր գեներատորները՝ տեղադրված Արցախի ու Հայաստանի հիվանդանոցներում, որոնց շնորհիվ ճակատագրական մի պահի չի ընդհատվի վիրավորներին օգնելու ընթացքը, որտեղ կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը։ Մեր գեներատորներով վերազինվել են նաև ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի ռադիոկայանները՝  ապահովվել է մեր կամավորների արդյունավետ աշխատանքը պատերազմի օրերին։ ասում է «Յունիմայն» ընկերության
 
 տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ 
 
Նոր հասցե, նոր գործընկերներ ու նոր ծրագրեր
 
«Յունիմայն»-ն իր գործունեությունը սկսեց որպես արտադրական տեխնիկա  ներմուծող ընկերություն. առաջարկում էր հաստոցների և հոսքագծերի ավտոմատիկայի էլեկտրական սարքավորումներ և պարագաներ ՝ ինվերտորներ, PLC-ներ, ավտոմատ անջատիչներ, էլեկտրամոնտաժման պարագաներ և մալուխներ: Խոշոր արտադրություններում ու ընկերություններում այդ տեխնիկան անընդհատ ու անխափան աշխատեցնելու համար կար գեներատորների պահանջարկ, և «Յունիմայնը» սկսեց զարգացնել գեներատորների ներմուծման ու սպասարկման ճյուղը․ «Ժամանակի պահանջին ընդառաջ մեր ընկերությունը զարգացրել է իր գործելակերպը, ներդրել նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ, ներմուծել նոր ապրանք ու հանդես եկել նոր առաջարկներով: Տեսականին համալրվում է շարունակաբար գեներատորներ, կոմպեսորներ, ավտոմատացման համակարգեր: «Յունիմայնը» այսօր իր առաջարկների բազմազանությամբ, ծավալով ու որակով շուկայի առաջատար ընկերություններից է։ Մենք արդեն ներկայացնում ենք մեր ապրանքատեսականին նոր հասցեում՝ Սասունցի Դավիթ 70/8, որտեղ ավելի ընդարձակ ու հարմարավետ է: Գործում է մանրածախ ու մեծածախ վաճառք: Մեզ դիմում են առանձնատան տիրոջից, ով տան ավտոմատացման համակարգ է տեղադրում կամ փոխարինում մինչև կառուցապատող ու արտադրող խոշոր ընկերություններ, ում անհրաժեշտ
 
 է գեներատոր, հոսքագիծ, և ամբողջ պրոցեսի ավտոմատացում» ,- ասում է ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ «Յունիմայնի» ծառայությունները բոլոր ուղղություններում պնևմատիկա, ավտոմատիկա,  գեներատորներ, իրականացվում են որակական բարձր մակարդակում։ Ընկերությունն ունի գործընկերների լուրջ և ընդլայնվող շրջանակ, ում որակյալ ու շարունակական սպասարկում ապահովելու համար ստեղծել է ուժեղ և հմուտ ինժեներական թիմ, ովքեր սպասարկում են բազմաթիվ խոշոր արտադրական և հասարակական նշանակության կենտրոնների (արտադրաբերական ձեռնարկություններ, բժշկական կենտրոններ, բանկեր, հանրախանութներ, մոլեր և այլն)։ «Մենք ապահովում ենք մեր գործընկեր ընկերությունների շարունակական սպասարկումը։ « Յունիմայնում» արխիվացվում են բոլոր մոդելները,  անգամ 5-6 տարի անց մենք կարողանում ենք լիարժեք սպասարկում իրականացնել, չեն առաջանա պահեստամասերի ձեռքբերման խնդիրներ: Դա մեր աշխատանքային սկզբունքն է՝ բարձրորակ ապրանքի հետ ապահովել նաև բարձրորակ սպասարկում: Տեխնիկայի անխափան աշխատանքը ապահովելու համար 6 ամիսը մեկ կատարվում է տեխզննում, վերահսկելու համար սարքի աշխատանքը, անհրաժեշտության դեպքում նաև տեխսպասարկում»,- « Յունիմայնի» աշխատանքային սկզբունքներն է ներկայացնում ընկերության տնօրենը և հավելում, որ ճիշտ խորհրդատվություն և մատչելի ծառայություն մատուցվում է յուրաքանչյուր հաճախորդի՝ անկախ նրանից հաճախորդը անհատ է, ով իր տան համար ավտոմատացման համակարգ է գնում, թե խոշոր ձեռնարկատեր, ով գեներատորներ ու հոսքագծեր է ձեռք բերում, բոլորը «Յունիմայնում» ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և շարունակական սպասարկման երաշխիքներ։  
 
«Մեր երկրի համար այս ծանր իրավիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել, պետք է շարունակենք զարգանալ ու մեր աշխատանքով զարգացնել մյուսների գործը։ Եթե կլինեն նոր ծրագրեր նոր արտադրությունների համար մենք պատրաստ ենք աջակցել մեր ինժեներական խորհրդատվությամբ: Ունենք զեղչային ճկուն համակարգ, պատրաստ ենք ապահովել ճիշտ թիրախային վերազինում և խորհրդատվություն: Օրինակ՝ պետությունը ներդրում է կատարել ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրում, որտեղ նույնպես անհրաժեշտ են գեներատորներ ջերմոցի անխափան էներգասնուցումն ապահովելու համար համագործակցելով բանկի հետ լիզինգային ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք նաև այդ ոլորտում նորեկների կայացմանը։ Ու մենք չենք պատրաստվում սահմանափակվել այսքանով, ունենք պնևմատիկայի, էլեկտրասնուցման ուղղությունների ընդլայնման նոր ծրագրեր։ Ճգնաժամից դուրս գալու գրավականը չկորցնել աշխատուժը, շարունակել ներմուծել ու զարգացնել տնտեսությունը։ Իրավունք չունենք կանգ առնել»,- ասում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։ 
 
Yerevaklur.am
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder