Բորելը հայտարարել է, որ չի կարողացել եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
POLITICSԵվրամիության ղեկավար Ժոզեֆ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն դա կազմակերպելը հնարավոր չի եղել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին գործիչն ասել է հինգշաբթի՝ Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին ժամանելուն պես:
«Քանի որ ինձ հետ կապի մեջ են եղել երկու նախարարները (Հայաստանի և Ադրբեջանի), մենք փորձել ենք եռակողմ շփում հաստատել՝ Եվրոպական Միություն, Հայաստան, Ադրբեջան ձևաչափով: Դա անհնար է եղել, այդ իսկ պատճառով առանձին հանդիպումներ կանցկացնեմ երկու նախարարների հետ»,- ասել է վերջինս:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



