Ադրբեջանում 4 զինծառայող է ձերբակալվել` ռազմական հանցագործության մեղադրանքով
SOCIETYԱդրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 4 զինծառայող է ձերբակալվել, որոնք կասկածվում են ԼՂ հակամարտության գոտում հանցագործությունների մեջ: «Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում զոհված հայ զինծառայողների մարմինների նվաստացման մեջ: Բացի այդ, նրանք կասկածվում են հեռախոսով իրենց գործողությունները նկարահանելու և սոցցանցերում տարածելու մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ևս երկու ադրբեջանցի զինծառայող կասկածվում են Մարտունու շրջանում հայկական գերեզմանատան գերեզմանաքարերի սալիկներն ավերելու, վանդալիզմի գործողությունը նկարահանելու և սոցցանցերում տարածելու մեջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



