Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի լայվի արձագանքները. Հողատու, անթասիբ, դավաճան... հրաժարական

SOCIETY

Panorama.am-ը գրում է.

Այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել էր զրուցել ժողովրդի հետ։ Բայց ստացվեց այնպես, որ ժողովուրդը զրուցեց նրա հետ։

Մինչ հայ զինվորների արյան գնով անառիկ պահած հայկական հողերը մի ստորագրությամբ թշնամուն հանձնած այս գործիչը ուղիղ եթերում խոսում էր, ֆեյսբուքի օգատատերերը հարցեր էին հրապարակում մեկնաբանություններում ու ակնկալում լսել հենց դրանց պատասխանները։

Օրինակ, մի հայտնի փաստաբան հետաքրքրվում էր.

«Ինչո՞ւ երկու տարվա մեջ Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում մարտական ստորաբաժանումներ կրճատվեցին, կրկնակի ավելացվեց ՊՆ և ԳՇ կաբինետային աշխատակիցների թիվն ի հաշիվ այդ ստորաբաժանումների ծառայողների։

Ինչո՞ւ է փոխվել ԶՈւ զարգացման պլանը, արդիական ու պիտանի զինատեսակների (այդ թվում ՌԷՊ և ՀՕՊ նորագույն համակարգերի) փոխարեն հնամաշ ОСА համակարգեր, անպետք СУ 30 ինքնաթիռներ ձեռք բերելու համար։

Ինչո՞ւ անգամ հիմա չի բացահայտվում «զրոյական կետից» սկսված բանակցությունների (բացահայտ ու ծածուկ) ընթացքը, որպեսզի հասկանանք փակուղու պատճառը։

Ինչո՞ւ էին Հայաստանից ՌԴ մեսիջներ ուղարկվում, թե մեզ մոտ եղանակ է փոխվել, դուք էլ պիտի հարմարվեք, ինչո՞ւ էր տարվում ուղղորդված հակառուսական քարոզչություն։

Ինչո՞ւ պատերազմի անխուսափելիության մասին այսօր խոսողները պետությունը չէին նախապատրաստում պատերազմի։

Ինչո՞ւ Հայաստանը չձեռնարկեց համապատասխան քայլեր, երբ դեռ ամռանը հայտնվեցին տեղեկություններ Ադրբեջանի կողմից թուրքական ԱԹՍ-ների ձեռքբերման մասին։

Ինչո՞ւ Հայաստանում չսկսվեց զորահավաք, երբ օգոստոս ամսից Ադրբեջանում այն իրականացվում էր, իսկ Թուրքիան Սիրիայի հյուսիսում Արցախ ուղարկելու համար վարձում էր գրոհայինների։

Ինչո՞ւ արդեն պատերազմի օրերին փաստացի դադարեցվեց զորահավաքի իրականացումը Հայաստանում, դադարեցվեց զորքերի համալրման գործընթացը։

Ինչո՞ւ հայտարարվեց ռազմական դրություն, բայց այն տարածվեց միայն խոսքի ազատությունն ու հավաքների իրավունքը սահմանափակելու վրա։

Ինչո՞ւ էին մեզ լկտիաբար ստում պատերազմի ամբողջ ընթացքում։

Ինչո՞ւ մոգոնվեց կամավորներով կամ զանազան պետական կառույցների ջոկատներով պատերազմ վարելու անհաջողության դատապարտված գաղափարը։

Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց ավելի վաղ, ե՞րբ, քանի անգամ, ինչ առաջարկներ են ներկայացվել Հայաստանին պատերազմի ընթացքում։

Ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում տեղեկատվություն այն մասին, թե Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակված գումարներով կոնկրետ ինչ ծախսեր են արվել։

Ինչո՞ւ է մինչ այս պահը հասարակությունից դեռ թաքցվում հայկական կողմի կորուստների իրական պատկերը»։

Ապատեղակատվության հոսքերից բողոքող Փաշինյանին մեկ այլ հայտնի իրավաբան հիշեցնում էր. «Ապատեղեկատվությունից խոսում է ՀՀ-ում ապատեղեկատվության և օդից կախված լուրերի հիմնադիրը»։

Ապագայի պլանների մասին խոսող Փաշինյանին օգտատերերը հիմնականում մի հարց էին հասցեագրում. «Ինչո՞ւ մեր գերիներին չեք բերում»։

«Էդ ո՞նց է լինում, որ իրենք չգրավված տարածքները կոնկրետ օրով ուզում են՝ մարդկանց տներից հանելով, իսկ դուք կոնկրետ օրերով չեք ուզել մեր գերիներին, ինչուուուուուուո՞ւ»։

«Ոչ մի բան չեք անում ձեր անշունչ կառավարական համակարգով, ամոթ է, ոչ գերիների հարցով եք զբաղվում, ոչ էլ կորած տղեքի։ Ամոթ է»։

Մյուսներն էլ նրան որակում են անթասիբ, ոչ հայրենասեր, հողատու, տղաների արյունը վաճառած, դավաճան ու կասկածներ հայտնում նրա հոգեկան առողջության մասին, մեղադրում անընդհատ ստեր ասելու համար, շատերն էլ պահանջում են հրաժարական։

«Ոչ մի բառի այլևս անհնար է հավատալ։ Ցավոք սրտի, դուք կորցրել եք ձեր վստահությունը։ Ձեզանից անհնար է ճշմարտությունը լսել»։










Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris