Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմի իրական սպառնալիք կա, ինչ–որ պահից լայնածավալ ռազմական գործողություններ կլինեն՝ որպես թիրախ ունենալով հենց Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան

SOCIETY

Երբ տասնամյակներով ասվել է, որ Արցախը ՀՀ անվտանգության շատ կարևոր բաղադրիչ է, դա հենց այնպես չի ասվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նա նշեց, որ Մոնթեի հայտնի խոսքերը, որ կորցնելով Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը, թեպետ բանաստեղծական մտքով է ասվել, բայց իրական վտանգի մասին է բարձրաձայնվել։
 
«Ըստ էության այդպես էլ եղավ․ հանձնելով Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները, հակառակորդը եկավ ՀՀ սահմանների մոտ, զորքը բերեց սահմանների մոտ, դա շատ մեծ խնդիրներ է ստեղծում։ Եթե մենք այս տարիներին պարբերաբար ունեցել ենք  անվտանգության խնդիրներ, օրինակ՝ Տավուշում, Գեղարքունիքի մարզի սահմանի մի մասում, այժմ այդ խնդիրները շատ ավելի մեծ տարածքին են վերաբերում։ Այսինքն՝ մենք հիմա ունենք մեծ քանակով տարածքներ, որոնք առաջ լրիվ ապահով էին, խորը թիկունք էին, մարդիկ իրենց գործին էին, հողն էին մշակում, ապրում էին դրա հաշվին, հիմա այդ տարածքները լինելու են թշնամու ուղիղ նշանառության տակ»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ այս ամենն ազդում է սահմանամերձ դարձած այդ շրջանների բնակչության վրա և սա լրացուցիչ խթանում է արտագաղթը մարզերից դեպի Երևան։

«Հաջորդ խնդիրը կոմունիկացիաների հարցն է։ Կապանի ճանապարհը, Կապանի օդանավակայանը, սա էլի գտնվում է հակառակորդի քմահաճույքի տակ, առավել ևս երբ մենք տեսնում ենք, որ այդ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ ամիս անց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը գործում է շատ մեծ վերապահությամբ, քանի որ իբր պետք է հինգ կիլոմետրանոց ինչ-որ միջանցք լինի, բայց չկա որևէ միջանցք, ցանկացած մասում թշնամին կարող է կտրել, եղած խաղաղապահ ուժերը բնականաբար չեն կարող այդ ճանապարհը լիարժեք վերահսկել և, ըստ էության, մարդը, որը ցանկանա ՀՀ-ից գնալ Ստեփանակերտ կամ հակառակը, լրիվ կախված է ադրբեջանցու կամ ռուսական խաղաղապահների տրամադրությունից։ Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է այդ ճանապարհը ինչ-ինչ պատրվակով փակել»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետն ասաց, որ այս փաստը մեկ այլ լուրջ խնդիր է ստեղծել մեզ համար, քանի որ դա հնարավորություն է տվել թշնամուն անմիջապես ՀՀ սահմանների մոտ կուտակել ռազմական պոտենցիալ, և այդ ռազմական պոտենցիալը, եթե ոչ հիմա, ապա ինչ-որ պահից սկսած կարող է ուղղված լինել Հայաստանի դեմ։

«Այսինքն՝ թշնամին կունենա հնարավորություն հարձակվել Սյունիքի վրա, ընդ որում՝ երկու կողմից և՛ Նախիջևանի, և՛ Արցախի նոր օկուպացված տարածքների կողմից։ Երեկ տեսանք նաև, որ Ադրբեջանը Հադրութի մի շարք բնակավայրերի վրա հարձակում գործեց, դա իմ անձնական կարծիքով հետևանք է այն բանի, որ Հայաստանի իշխանությունը՝ որպես Արցախի ռազմական դաշնակից, գոյություն չունի։ Հայաստանը՝ որպես պետություն, որը կարող է անվտանգություն ապահովել իր կողմից հովանավորվող Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, որպես այդպիսին, որպես պետություն չկա և դա ուղիղ հետևանքն է այն բանի, որ Հայաստանի  ներկա իշխանության տեղը զբաղեցնող անձինք զբաղված են  իրենց անձնական իշխանության ամրապնդմամբ և որևէ այլ հարց այս պահին իրենց չի հետաքրքրում»,- ասաց նա։

Կարեն Վրթանեսյանը նաև տեղեկացրեց, որ ռազմական շատ լուրջ, իրական սպառնալիք կա, եթե թշնամին զորքեր է կուտակում անմիջապես Սյունիքի երկու սահմանների մոտ՝ և՛ Նախիջևանի, և՛ Արցախից  նոր գրավված տարածքների կողմից, ապա շատ լուրջ խնդիր է լինելու Հայաստանի համար այդտեղ պաշտպանություն կազմակերպելը։

«Մենք հիմա ստիպված ենք լինելու պաշտպանվող տարածքի համեմատ, շատ ավելի մեծ թվով զինված ուժեր պահել ու անընդհատ գտնվել լարված, կիսապատերազմական վիճակում, ինչը բավականին բացասաբար է անդրադառնալու թե՛ բարոյահոգեբանական  ընդհանուր մթնոլորտի վրա երկրում, թե՛ ընդհանրապես տնտեսության վրա։ Հիմա հսկայական նոր ծախսեր հարյուր միլիոնավոր դոլարներ, եթե ոչ միլիարդներ պիտի Հայաստանը ծախսի այս ծանր իրավիճակում անվտանգության նոր համակարգ կառուցելու համար»,- ասաց Վրթանեսյանը։

Դիտարկմանը, արդյո՞ք սպասենք նոր պատերազմի, ռազմական փորձագետն ասաց, որ ստորագրված փաստաթղթում որևէ բան ասված չէ պատերազմն ավարտելու մասին, ընդամենը հրադադարի մասին է խոսվում։ «Ընդ որում, այդ հրադադարի միակ երաշխիքը Պուտինի ստորագրությունն է, այսինքն՝ այս ամեն ինչը կապված է մեկ անձի հեղինակության  ու պաշտոնավարման հետ։

««Ըստ էության ստորագրողներից հայկական կողմը մի կողմ է նետել Մինսկի խմբի, միջազգային ինչ-որ երաշխիքները և ընդամենը մեկ անձի ստորագրություն է այդ փաստաթղթի տակ։ Կախված ինչ-որ իրավիճակի փոփոխությունից, այդ փաստաթուղթը ցանկացած պահի կարող  է ոչ մի բան դառնալ։ Ըստ էության էլ, ոչ մի բան է, միակ բանը, որն այդ տեքստը դարձնում է ինչ-որ արժեք ունեցող դա Ռուսաստանի ղեկավարի ստորագրությունն է դրա տակ։ Ու սա նշանակում է, որ այո պատերազմի վտանգ կա ու առավել ևս հաշվի առնելով, որ թշնամին զորք է կուտակում Սյունիքում, ինչ-որ պահից  սկսած ակտիվ ռազմական լայնածավալ գործողություններ կլինեն՝ որպես թիրախ ունենալով հենց Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Կարեն Ավանեսյանը։ 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris