Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Վաչագան Մանուկյան. ԱՐՏԱՍՎՈՂ ԵՐԱԶՆԵՐ (պատմվածք). «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաչագան Մանուկյանն իր հերթական պատմվածքը «Փաստ» օրաթերթին ուղարկեց պատերազմից առաջ: Պլանավորեցինք տպագրության, իսկ պատերազմն ամեն ինչ փոխեց հիմնովին: Ու հանկարծ... Ստացանք ցավալի լուրը՝ հերոսաբար զոհվել էր նաև Վաչագանը: Եվ այսօր հրապարակելով այս պատմվածքը՝ մեր հարգանքի տուրքն ենք բերում ոչ միայն Վաչագանի հիշատակին, այլև բոլոր հերոսների, ովքեր նահատակվեցին մեր ժողովրդին պարտադրված պատերազմում:

Երբ ժամանակը իմ աշխարհամասից տանում էր արևը, սառնության կուտակումներ էի զգում մթության մեջ: Լույսը սիրելով՝ ինձ միշտ թվացել է՝ գիշերը հատուկ ստեղծվել է ինձ պատժելու համար: Մանկության չկրկնվող խաղերով սիրվեց լույսը և մնաց իմ ներկայում՝ որպես ապրող մի երազ: Գիշերային գեղեցիկ պատկերների մեջ մարդիկ նույնպես երազում են: Աստղազարդ երկինքը, առնելով մտքերն իր մեջ, լվանում ու մաքրագործում է այն: Եթե այդ գրողի տարած գեղեցիկ գիշերները լուսավոր, արևի ջերմացնող շողեր ունենային, ապա կլինեի անքուն լուսնոտ: Գիշերը հորինել են, որ խաղաղվեն մարդիկ,- ասում էր մի ծանոթ վաճառական: Գիշերն ամեն անգամ տեսնելով նրան՝ զգում էի՝ երազներ որսացող անմոռանալի հայացքը չէր կտրվում իրեն պատկերված այդ իրականությունից: Կյանքերի հեղինակը, կյանքի հետաքրքրությունը չկորցնելու նպատակով մարդուն շարունակ բարդության կաղապարների մեջ դնելով, իմաստավորում էր նրա գոյությունը: Դժվարությանը պարտության մատնելով՝ հերոսանում ես նախ ինքդ քեզ համար ու ապացուցում, որ կյանքի անսահմանափակ տարածությանը առերեսվելով՝ չես վախենում կյանքի անակնկալ հարձակումներից:

Սխալներով եփվող մարդկային եսերը կարողանում են զորանալ ներքին վստահության մթնոլորտում: Երբ այդ զգացողությունն ես ապրում, կորցնելուց հետո գտնելը անհնարին չի դառնում այլևս: Իմ կյանքի սիրո պատմությունը քնող երազի նման մնաց մի ինչ-որ անհայտ... անհայտությունում: Այս անիրական թվացող պահին սպասել եմ հավատով: Անգամ օտար հողում էի երազում այսօրվա մասին...

Հրաշալի օր:

Եվ այսքան տարիներ անց Աննան նորից հայտնվեց ինձ համար այդքան սպասելի երեկոյին: Հայացքում տեսա բան, որը երբեք չէի նկատել: Այն զավթված էր անտարբերության կողմից: Իմ նկատմամբ լցված մի մեծ անտարբերություն, որը, նրա հայացքում ամփոփվելով, խեղդում էր ինձ: Աննան, ինչպես միշտ, գինի էր խմում: Նա ժամանակին խոստացել էր ինձ, որ տխուր ժամանակ միայն կօգտագործի այն: Գիտեմ, թե երբ են հակառակ սեռի առեղծվածները անտարբեր դառնում: Աննայի հեռախոսի լույսը շարունակ վառվում էր, իսկ նա «ամեն ինչ լավ է» դեմքի արտահայտությամբ նայում էր մարդկանց և խմում այն տխուր պահերի գինին՝ անտեսելով բոլոր զանգերը: Համբերությամբ հավաքում էի երազներիս պաշարները ինձ թվացող այս վերջին պահին: Գիտեմ՝ մենք ասելիք ունենք. այդ ասելիքը մեզ կբերեր երազելի հանգստություն:

-Տխուր ես, բայց ժպտում ես էլի:

-Պիտի քեզ պես ապրեմ:

-Ինձ պե՞ս:

-Թող արտաքուստ խաղաղությունս տեսնեն, բայց ներքինիս հետ գործ չունենան:

-Հարբում ես՝ ի խաղաղություն մեր անիրագործ երազների, չէ՞:

-Հարբում եմ՝ ի խաղաղություն քո ստորությունների:

Նրա կողմից ներման արժանանալու արժանիքներ, իհարկե, չունեմ, բայց ունեմ ցանկություն նրան խաղաղեցնելու: Գիտեմ՝ Աննան հավատալով սպասում էր վերադարձիս: Իմանալով, որ կգամ՝ մեր հավաքած գումարով իրեն իր սիրած հարսի զգեստն էր գնել:

-Սիրում եմ ատելության մեջ թաքնված կիրքդ... Աննա՛, ասա՛, որ ինչ տեսնում էի աչքերումդ, սուտ է: Դա ընդամենը քո կողմից պարտադրված արտաքին հարդարանք է, որի մեջ ներքինդ չկա:

-Սպանել ես երազները... Սպանել: Մանկան նման անմեղ երազները, մեզ կատարելության մղող մեր երազները:

Նրա համար մի երազասպան դահիճ եմ, որը, ինքնասիրությունը ստի հետ խառնելով, ներկան էր զարդարում...

Երբ բաժանվեցինք, Աննան ուսանողուհի էր: Նրա նկարները պահպանել եմ անգամ օտարներով ողողված այն կացարանում, ուր իշխում էր համատարած անհասկանալի մթնոլորտը: Ես հասարակ ստի զոհն էի: Բառեր չկային Աննային բացատրելու համար իրական եղելությունը: Երբ ընկերս համոզում էր գնալ այդ երկիր, միանգամից մերժելու ուժ գտնում էի, բայց նա գիտեր հակազդելու անթերի եղանակը. «Աննայի ապագան, ախպե՛րս»: Նա ասում էր. «Եթե սիրում ես Աննային, ապա առանց մտածելու պիտի գնաս այդ քայլին՝ հանուն ձեր բարեկեցիկ ապագայի»:

Այդ ընկերոջ մտքերի շեշտը Աննան էր: Չգիտեի անգամ ընկերոջս հասարակ գող լինելը: Մեկ-մեկ հայրենիք գալով՝ իր սիրուն հագուստներով զարմացնում էր մեզ: Եվրոպայում դարձա ստի հրաշալի մասնագետ: Հազարավոր անգամներ հանգիստ կարողանում էի անթերի ստել՝ խղճիս աչքերը անտեսելով: Ծանոթ հայերին, որոնց տեսնելիս միշտ առանց գլուխս կախելու եմ բարևել մեր հայրենիքում, այնտեղ հայացքս էի փախցնում նրանցից: Սեփական քրտինքով վաստակող շատ հայրենակիցների ճշմարիտ օրինակներ էլ տեսա, բայց ես խրված էի մի ցեխի մեջ, որտեղ ընկերս «ընկերասիրության» հաշվին էր մխրճել: -Ի՞նչ ես մտածում, անսի՛րտ մարդասպան: Չէ, դու հասարակ մարդասպան չես, դու հոգիներ փշրող մի անսիրտ երազասպան ես: Ասում էիր՝ Ա՛ն, գնամ ու կվերադառնամ, սպասի՛ր, դու մենակ սպասի՛ր...

-Աննա՛...

-Չէ՛, դու հոգի՛, հոգի՛ ես սպանել, սրիկա՛:

-Կլսե՞ս...

-Մտածի՛ր... Լա՛վ մտածիր նախքան պատասխան գտնելդ:

-Լսի՛ր, Աննա՛:

-Չէ՛, դու պիտի էնպիսի բան հորինես, որ սիրտս ափերիդ մեջ հալչի, իմ աննմա՛ն ստոր: Սիրուն կյանք ունենալու խոստումդ արդեն կատարել ես...

-Եթե քեզ չսիրեի, գուցե այդքան այսօրվա մասին չերազեի:

-Կարծում էիր՝ Լալայի ծննդյան օրը քեզ համաներում պիտի սպասվեր, հա՞:

-Չէ՛, բայց այսօր դու կիմանաս այն, ինչ երկար տարիներ...

-Կիմանամ, թե ինչպիսի հրաշք կյանք ես արել Ավստրիայի տարածքում, չէ՞,- լռեցրեց ինձ Աննան:

-Հրա՞շք:

-Այո՛, հրաշք:

-Ես շարքային գող եմ եղել, որը, խիղճը կորցրած, մարդկանց քրտինքն էր հափշտակում... Հիմա իմացա՞ր, թե ով եմ ես, Աննա՛: Ու այսքանով հանդերձ՝ ես սիրել ու սիրում եմ քեզ:

Աննան լռեց՝ խառնելով լռությունը անկեղծ արցունքներին: Կյանքս պատմելու համար հարմար տարբերակներ եմ փնտրել միշտ, բայց սա չպլանավորված պոռթկում էր, որ ինքնաբերաբար ստացվեց: Գիտեմ՝ գործածս մեղքերի ծնողը ես եմ. դրանք, անկախ վիճակից, գործել եմ ե՛ս և ի՛մ մեղքով: Ժամանակը չի ներում իմ նմաններին: Իմ հնարավորությունները ողջակիզեցի հանուն անիմաստ, անցողիկ, ժամանակավրեպ ակնթարթների և հիմա վայելում եմ ցավիս պտուղները:

- Դու ուշացար, բայց քեզ սիրում եմ... Ուզում եմ՝ իմանաս, որ միտումնավոր եմ եկել այստեղ, ու հա՛, մենք նշում ենք Լալայի տարեդարձը, բայց դու ես այստեղ...

-Լալայի տարեդարձը....

-Առաջին անգամ, երբ տեսանք իրար, Լալայի ծննդյան հրաշք օրն էր: Դու քո համառ աչքերով անթարթ նայում էիր:

-Իսկ դու հպարտանում էիր այդ սիրուն պահով ու հիանում քեզ նայող անթարթ աչքերի «հանդգնությամբ»:

-Դու երազ էիր, կյանքիս սիրուն երազը՝ անիրագործելի:

-Ժամանակը մեզ կների՞, Աննա՛:

-Ուշացար, Գևո՛րգ... Դու ուշացար, իմ նպատա՛կ, իմ հո՛ւյս, իմ աշնան թախծո՛տ արև, ուշացել ես: Ուշացար՝ նվիրելով ինձ այս ատելի ներկան: Ուշացար, Գև՛, ուշացել ես, ուշացել...

-Իսկ ես՝ հավատում էի այդ գրողի տարած հավիտենությանը...

-Մանուկների պես, չէ՞:

-Մանուկներրի պես...

-Կգա՞ս իմ հուշեր:

-Որպես չստացված տղամա՞րդ:

-Որպես տխրոտած դեմքով երազազուրկ մի մանուկ... -Հեքիաթին կարոտ ու հեքիաթից հեռո՞ւ:

-Հեքիաթին կարոտած ու հեքիաթին անշոշափելի մոտ... Աննան չէր փոխվել: Նա նույն ինքն էր: Նրա յուրհատուկ աշխարհում միշտ ինձ ուժեղ եմ զգացել, այնքան, որքան իրականում չեմ անգամ:

-Հիմա ես ո՞ւմ կսիրեմ:

-Դու կսիրես էլի... իսկ ե՞ս:

-Սիամանթոն եմ ես Շիրազի՝ իր Խջեզարեին սպասող:

-Գև՛...

-Արի չկրկնենք նրանց սխալները ու չդառնանք ձորում բացված, կողք կողքի լռության մեջ խոսող ծաղիկներ: Ուզում եմ՝ ապրենք...

Աննայի աչքերից արցունքը նրբորեն հոսում էր: Լալան գիտակցաբար ծննդյան տոնը զոհում էր հանուն մեզ, իսկ հյուրերը, նվիրելով իրենց տոնական օրվա այդ միֆին, չնկատելու էին տալիս մեր ներկայությունը: Աննան գնաց բակ: Հայացքը վաճառականի հայացքի նման երկինքը զարդարող աստղերից երազներ էր փորձում որսալ:

-Ամեն անգամ երազներիս հետ եմ քնել ու քնից արթնացրել: Նրանք, մանկան նման բանականությանս հետ խաղալով, շարունակ պատկերդ էին պատկերում:

-Երեխայի եմ սպասում, Գև՛, մի տղամարդուց, ում կողքին կանգնելիս անգամ ճնշվում եմ: Հիմա հասկացա՞ր՝ որքա՜ն ես ուշացել: Հույսիս թիրախը խոցված էր անջնջելի սխալիս կողմից: Աննան չէր սիրում իր ներկան, բայց վստահ եմ՝ չսիրելով՝ իր սիրո պտուղը ստեղծեց իմ նկատմամբ ունեցած բազմերանգ ներշնչանքների անվերջանալի գույներով...

-Երջանկությունը մեզ մեկ անգամ է այցելում, չէ՞, Ա՛ն, ինչպես կասեր Հախվերդյան Ռուբենը:

-Դու...

-Հա, ապուշի պես լավ ապագա էի փորձում գտնել մեզ համար, այնինչ լավ ապագան հենց դու էիր՝ իմ ներկայում:

-Դու ինձ սիրում ես, գիտեմ՝ սիրում ես առանց բառերի, սիրում ես ինձ, ու այդ մեծ սիրո զգացողությունից ստացած ուժն էր, որ ապրեցի ու անտարբեր շրջանցեցի ինձ ընդառաջ եկող փեսացուների «սիրուն աստղաբույլը»: Ծնողներս, իհարկե, օգտվեցին իմ անտարբերությունից և իրենց համար հարմար մի «լավ» փեսացու նվիրեցին ինձ:

-Այն օրերի նման գինին խմեցիր:

-Ու դու հասկացար, որ քեզ կարոտում ու սիրում եմ, չէ՞:

-Ա՛ն:

-Ի՞նչ:

-Մենք չատեցինք իրար:

-Որովհետև իրարով էինք ապրում:

Իմ տիեզերական սահմանները վաղուց հատած մենությունս լցվել էր սառնությամբ: Մինչև հոգուս խորքը հասկացա՝ մարդկային երազներն անիրագործելի մնում են այնքան ժամանակ, քանի դեռ մարդկային համարձակությունը մի լավ չի բղավել սեփական ներկայի վրա: Անցյալի սխալները, իրավ, մարսելի են լինում զորավոր ներկայում: Այդ զորավոր ներկայում է դրվում ապագա երազանքների իրագործման սերմը: Մեզ ընդամենը ուժերին հավատալ է պետք։ Անձի նկատմամբ ունեցած մի հավատ, որն ակամա պարտության կմատներ անզորության ծնած ցանկացած ցասում:

Կյանքի մարսվող գույները անմարս են այն ժամանակ, երբ չկամությամբ կապկպում ենք հավատի լույսերը ու դարձնում մեզ հոգով հաշմանդամ: Աննայի հայացքներն իմ մեջ ծնել են բազում երազներ, որոնց չիրագործման պատճառը հենց ես էի: Մեղուները վերանում են, իսկ փոխարենը՝ գեղեցիկ ալեհավաքները զարդն են դառնում ներկայի: Մեղվի տված անկեղծ ցավը չէր կարելի փոխել աննկատ ու աննկարագրելի մարդակործան ցավերի հետ...

Հիմա արդեն հասկացել եմ. իմ բարդ ներկայի դժվարություններն ավելի գեղեցիկ են, քան օտարության մեջ թաքնվող «բարեպաշտ» այդ կեղծ քամիները։ Երիցս այո, ներկայի բարդությունները կարելի է որակել որպես աստվածային անձնաճանաչ փորձություններ, որոնց նպատակը կրկին մարդկային զորության սահմաններն ընդլայնելն է։ Կյանքի դժվարությունները տեսնելով ապագայիս մեջ՝ ես առանց պայքարելու շրջեցի էջս՝ հավատալով օտարության մեջ գտնվող հեշտ կյանքի իրականությանը։ Դրայզերն իր թռչնակին շարունակ նամակներ գրելու փոխարեն պարզապես պիտի փորձեր քանդել խոչընդոտ հանդիսացող բոլոր պարիսպները։ Հա, ես էլ։ Ես էլ պիտի քանդել կարողանայի գեղեցիկ թվացող ազատությունս սահմանափակող ինձ այդքան գերած պարիսպները՝ անզորությունիցս գոյացած, ինձ փշուր-փշուր անող պարիսպները...

Հիմա աշխարհս պատառոտված շապիկ է, որից օգտվելով՝ քամին խուժում էր կյանքիս մեջ և դաժանորեն սպանում ջերմ կյանքից մնացած փոքրածավալ հոգուս ջերմ հատվածները: Անշունչ, անմարդաբնակ, մեծամիտ սառնությունը՝ այո՛, տգեղություն է, ինքնատիպ երևալու համար հարմար, բայց ժամանակի անսահմանության մեջ բացվող, մերկացող նկատելի մի տգեղություն: Խեղճ մարդուն բնական զգացողություն է հավերժ սառնությունը, որը բոլորիս փորձում է պաշարել տարբեր հնարներով: Իմ խռոված հոգին, պայքարելով այս կյանքում ունեցած իր անհամաձայնությունների հետ, հիմա լռում էր՝ հնարավորություն տալով ժամանակին առանց չարության ծաղրել ինձ: Քունը կորցրած երեխայի նման մեր երազները, իրականությունից խորթացած, գոռում էին՝ խլացնելով ներկան: Մարդ պիտի առնվազն մարդ չլիներ, որ լսել կարողանար շարունակ արտասվող ձայները մեր երազների...

Մենք մտանք ներս... Ու նորից տխրության գինի, հետո սիրուն հրաժեշտի մի վալս, հետո կրկին հայացքներ, բայց արդեն թախծո՜տ, ինքնահոս արցունքներով կապվող, և անիրագործելի երազներ, որ դեռ կարտասվեն մեր կյանքում մի ամբողջ հավիտենություն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California