Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Լռելու իրավունք այլևս չունենք». բժշկական համայնքը պահանջում է վարչապետի հրաժարականը

SOCIETY

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ: Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Ակնհայտ է, որ քաղաքական և դիվանագիտական ոլորտներում պարտություններ արձանագրած իշխանություններն անկարող են դիմագրավել թե՛ ներքին մարտահրավերները, թե՛ արտաքին սպառնալիքները: Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անդառնալի հետևանքների պատճառ դարձան:

Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ տապալվում էր կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն, ինչի մասին այլևս լռելը անհնար է: Նահանջի և լռելու իրավունք այլևս չունենք: Հայաստանը պիտի ոտքի կանգնի: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։ Ելնելով վերոհիշյալից, պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը: Վստահ ենք, որ քաղաքական ուժերին կհաջողվի երկիրը ցնցումներից զերծ պահել, մեր հասարակությանը միավորվել պետականության գաղափարի շուրջ և արտահերթ ընտրությունների ճանապարհով ձևավորել առկա ճգնաժամը հաղթահարելու ունակ իշխանություն:

Տարոն Տոնոյան, վիրաբույժ, բժշկագիտության թեկնածու

Գևորգ Գրիգորյան, ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ԱՀԿ նախագահ

Գագիկ Հակոբյան, ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ

Դրաստամատ Խուդավերդյան, ԵՊԲՀ-ի Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Արտաշես Ազնաուրյան, ԵՊԲՀ-ի Հյուսվածաբանություն ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր

Միխայիլ Աղաջանով, ԵՊԲՀ-ի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Վլադիմիր Շեկոյան, ԵՊԲՀ-ի Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Վալերի Տատինցյան, ԵՊԲՀ-ի Թերապևտիկ Ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,

Խաչիկ Խաչիկյան, ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Կարինե Թոխունց, ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ հայկական ասոցիացիայի նախագահ,Վերարտադրական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Հայտարարությունը բաց է միանալու համար:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder