Արցախի նախագահը 2021-ի ձմեռային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել
SOCIETYԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հրամանագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն:
Ըստ հրամանագրի` 2021 թվականի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



