Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈՒրալ»-ին. կան զոհեր
SOCIETYԴեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ, 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



