«Պուտինն օգնեց Լեռնային Ղարաբաղի հարցով գործընթացը տանել դրական ուղղությամբ». Էրդողան
POLITICSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը նշանակալից դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում է TASS-ը:
«Ես չեմ կարող անտեսել պարոն Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնեց այդ գործընթացը տանել դրական ուղղությամբ: Ես նաև ցանկանում եմ կարևորել այն հարթակը [տարածաշրջանային անվտանգության ապահովման համար], որի մասին ասաց իմ եղբայրը [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը]: Այդ հարթակում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, և, եթե համաձայնվի, Հայաստանը»,- նշել է նա:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



