Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Ճգնաժամերի այսպիսի փունջ Հայաստանն անկախության տարիներից հետո երբեք չի ունեցել»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանությունը վստահություն վերականգնելու և նորմալ իշխելու ռեսուրս այլևս չունի: Իսկ նման պարագայում երկու սցենար է հնարավոր: Մեկը՝ կհեռանան, մյուսը՝ երկիրը կլճացնեն՝ բռնապետական երանգներ տալով: Երբ չունես վստահություն, ստիպված ես ուժային ապարատը գործի դնել, որը ևս անսահման ռեսուրս չէ, և մի օր ոստիկանների համբերությունը սպառվելու է: Ուստի կարծում եմ, որ իշխանությունը շուտով կհեռանա: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում քննարկել ենք ներքաղաքական խնդիրներից բխող մի շարք հարցեր՝ դիտարկելով նաև հրաժարականի պահանջներն ու իշխանության վարքագիծը: Իսկ այս պահին ժամանակ ձգելո՞ւ, թե՞ իրականությունը չընկալելու խնդիր կա:

«Նիկոլ Փաշինյանի գործողությունները մեկնաբանելու համար քաղաքագետ-միջազգայնագետ լինելը բավարար չէ: Հոգեբանական կրթություն է հարկավոր, քանի որ նրա շատ որոշումներ ոչ թե ռացիոնալ տիրույթից են, այլ բնազդային-հոգեբանական, որոնք հիմնված են վախերի և կոմպլեքսների վրա: Կարող է լինել իներցիայի գործոն, ու անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որ «լավ օրերի» իներցիան դադարի, և հրաժարականի որոշումը կայացվի: Այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն այնպիսի ճգնաժամի առաջ է, որ անպայման գնալու է: Խնդիրը ժամկետներն են»,-ասում է Դ. Մաթևոսյանը: Մեր զրուցակցի խոսքով, իշխանության հենարանները, երևի, երեքն են. «Առաջինը սեփական թիմն է, որի անդամները կորցնելու են իրենց կայուն եկամուտները հրաժարականի դեպքում, ուստի պատրաստ են պայքարել մինչև վերջ:

Երկրորդն ուժային ապարատն է, որն առայժմ կատարում է իշխանության հրահանգները: Երրորդը հասարակության այն շերտն է, որի համար նախընտրելի է ջախջախվող պետություն ունենալ, միայն թե «նախկինները» չգան: Վերջիններս հասարակության ցածր շերտերն են, որոնք ոչ ընտրական ակտիվ քաղաքական գործընթացների վրա սովորաբար չեն ազդում: Եթե երկրորդ հենարանը՝ ուժայինները, ճեղք տան, ապա նույն օրը տեղի կունենա իշխանափոխությունը»:

Անդրադառնալով առկա ճգնաժամին ու դրա ուղղություններին՝ Դ. Մաթևոսյանը նշում է. «Հայաստանը հիմա տասնյակ ուղղություններով ճգնաժամի մեջ է: Մի քանիսը թվարկեմ. անվտանգային (սահմանային ապահովման հարցեր, արցախահայության գոյությունը), քաղաքական (իշխանությունը կորցրել է լեգիտիմությունը, խորհրդարանը չի արտահայտում քաղաքական իրավիճակը), կառավարման (պետական համակարգը պարալիզացված է):

Այնուհետ՝ սոցիալական (փախստականներ, արցախահայության կենսապահովման ենթակառուցվածքներ), տնտեսական (առևտրաշրջանառության, տնտեսական ակտիվության մեծ անկում), հումանիտար (տասնյակ հազարավոր վիրավորներ), առողջապահական (համակարգի գերբեռնվածություն), վստահության (ում վստահել, ում՝ ոչ), ինքնության (ո՞վ ենք մենք առանց Արցախ) և այլն: Ճգնաժամերի այսպիսի փունջ Հայաստանը անկախության տարիներից հետո երբեք չի ունեցել: Մասշտաբներն այնքան մեծ են, որ որևէ առանձին վերցրած քաղաքական ուժ ի վիճակի չէ հաղթահարել այն: Անհրաժեշտ է մեծ կոնսոլիդացիա, որն առայժմ քիչ թե շատ տեսանելի է միայն հրապարակում:

Բայց դա կոնսոլիդացիա է ընդդեմ Փաշինյանի: Երբ Փաշինյանը գնա, նույն միասնականությունը չի կարող պահպանվել: Այդ ժամանակ արդեն կարևոր կլինի, թե կառավարությունը որքանո՞վ կկարողանա տարբեր խմբերի շահերը համատեղել և օգտագործել ի նպաստ պետության վերակառուցման»: Դավիթ Մաթևոսյանի խոսքով, մենք հանգել ենք մի իրականության, երբ կորսվել է մի ամբողջ ժողովրդի 30 տարվա աշխատանքը: «1988 թ.-ից մինչ 2020 թ.-ը Հայաստանի Հանրապետությունն իմաստավորվում էր Արցախով: Հիմա դա այլևս չկա, կորսված է: Կորստի մասշտաբներն անհնար է գերագնահատել»,-ասաց նա՝ շեշտելով, որ գործող իշխանությունը ճիշտ չգնահատեց արտաքին վտանգները, ադեկվատ չարձագանքեց:

Ինչ վերաբերում է վերոնշյալ խնդիրներից բխող վտանգներից ու արդեն առկա հետևանքներից գոնե հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու ուղիներին, Դավիթ Մաթևոսյանը մի քանի կարևոր բաղադրիչ առանձնացրեց. «Արդեն նշեցի, որ մենք բազմաթիվ ճգնաժամերի մեջ ենք հիմա: Դրանից կարող է դուրս գալ միայն այն պետությունը, որն ունի ադեկվատ իշխանություն, որի շուրջ համախմբված է հասարակությունը: Ռեսուրսներ գտնելու համար պետք է դարձյալ դիմենք Սփյուռքին և մեր դաշնակիցներին: Աշխատանքի առաջին ուղղությունը անվտանգության ապահովումն է, սահմանային հարցերը, բանակի կարգավորումն ու սպառազինության վերականգնումը:

Երկրորդը սոցիալական-հումանիտար հարցերն են, պատերազմի հետևանքների վերացումըմեղմումը: Երրորդն էլ արդար և օրինական արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, որն արդեն կձևավորի մանդատ ունեցող կառավարություն, որն էլ կկարողանա լուծել պետության երկարաժամկետ խնդիրները: Այդ երեք քայլերը ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող անել: Բոլորը միասին էլ գուցե չկարողանան: Բայց երկիրն այս վիճակից դուրս բերելու միակ ճանապարհը համագործակցությունը և համախմբվածությունն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program