Անկախ նրանից, թե ով է եղել նման արարքի կատարողը, մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության. ՄԻՊ-ի պարզաբանումը
SOCIETYPast.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դուռը ժամեր առաջ ներկված էր եղել վարդագույնով։ Բողոքի ակցիայից անմիջապես հետո մաքրել էին ներկը, բայց դրա հետքերը նկատելի էին։ Անհայտ է, թե ովքեր են կազմակերպել բողոքի ակցիան և ինչ նպատակով։
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացանք տեղեկատվություն որ, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը, ով իբրև այսօր առավոտյան ներկել էր գրասենյակի դուռը:
«Անկախ նրանից, թե ով է եղել նման արարքի կատարողը, մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության այդ արարքի համար:
Մենք համարում ենք նման արարքն անթույլատրելի, սակայն ներում ենք թե’ դրա կատարողներին և թե’ կազմակերպիչներին: Մենք որևէ հաղորդում կամ ահազանգ չենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որպեսզի որևէ անձ ենթարկվի քրեական հետապնդման»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Օմբուդսմենի հանձնարարականով նրա տեղակալն այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով պաշտապանի Արտակ Գևորգյանի իրավունքները:
Լուսանկարը՝ «Հետք»-ի



