Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Օմբուդսմենը հավաքի վայրում վրանի տեղադրման խնդրանքի կապակցությամբ հրատապ գրություն է ուղարկել Ոստիկանություն

SOCIETY

ՀՀ օմբուդսմենը հրատապ գրություն է ուղարկել Ոստիկանություն` արձագանքելով Ազատության հրապարակում վրանի տեղադրման վերաբերյալ ցուցարարների խնդրանքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Օմբուդսմենի աշխատակազմից, նա իր գրությունում նշել է. 

«Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպում են շուրջօրյա հանրային հավաքներ, որոնք ուղեկցվում է 24 ժամ անընդհատ անցկացվող նստացույցով: Վ. Ավետիսյանը նշել է, որ հաշվի առնելով օդի բացասական ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին բաց երկնքի տակ գտնվող նստացույցի եւ առհասարակ՝ հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, դիմել է լիազոր մարմին՝ հավաքի ժամանակ օգտագործվող առարկաների շարքում նաեւ վրաններ ընդգրկելու խնդրանքով: Լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, կարծիք ստանալու նպատակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին եւ ստացված կարծիքի հիման վրա մերժել վրան տեղադրելու մասին դիմումը:

Վ. Ավետիսյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ ՀՀ ոստիկանությունը բռնությամբ արգելում է ցրտից պատսպարվելու այդ միակ տարբերակին դիմելու բոլոր փորձերը եւ վարչական պատասխանատվության է ենթարկում վրան տեղադրելու փորձ կատարող հավաքի մասնակիցներին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներն ու խնդրին վերաբերող միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառույցների եւ վրանների տեղադրումը:

Հավաքի ազատության իրավունքի իրացման անկյունաքարային մոտեցման համաձայն՝ ցուցարարները պետք է ապահովվեն իրենց տեսակետներն արտահայտելու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններով: ՄԻԵԴ-ն ամրագրվել է նաեւ այն սկզբունքը, որ հավաքի մասնակիցները նույնքան իրավունք ունեն ողջամիտ ժամկետում օգտագործելու համապատասխան ընդհանուր օգտագործման տարածքները, որքան այլ անձինք՝ այլ առօրյական նպատակներով:

Թեեւ հավաքի անցկացման ժամանակ վրանների տեղադրումը հավաքների ազատության իրավունքի իրականացման պարտադիր նախապայման չէ, սակայն միեւնույն ժամանակ վրանի տեղադրման իրավաչափության հարցն անհրաժեշտ է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի/անձանց կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու, առողջության պահպանման իրավունքի ապահովման՝ պետության համապատասխան պոզիտիվ պարտավորությունների համատեքստում, որից բխում է անձի կյանքի եւ առողջության համար առկա վտանգի պարագյում հավաքների ազատության իրավունքի ապահովման նպատակով բավարար միջոցների, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝ վրանի տեղադրման թույլատրման անհրաժեշտությունը:

Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենսդրության պահանջներից եւ ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից: Նման մոտեցման մեխանիկական կիրառումը վրանի տեղադրման բոլոր դեպքերի նկատմամբ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին եւ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին: Իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով իրենց լիազորություններն իրականացնելիս, պարտավոր են ղեկավարվել համաչափության, կամայականութ յան արգելքի եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հետեւաբար, մեկ վրանի տեղադրումը, որպես եղանակային վատ (ցուրտ) պայմաններով պայմանավորված հավաքն ուղեկցող գործողություն, իրավաչափ է եւ չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հավաքի մասնակիցների կյանքի ու առողջության պաշտպանության կարեւորությունը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում պարզաբանումներ տալ հավաքի վայրում վրան տեղադրելն արգելելու հիմքերի ու պատճառների վերաբերյալ, քննարկել վրան տեղադրելը թույլատրելու հարցը եւ արդյունքների մասին իրազեկել»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League