Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում, եկեք տեր կանգնենք մեր ապագային. Վազգեն Մանուկյան
BLOGՀարգելի՛ հայրենակիցներ
Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։
Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։
Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։
Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ։
Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։
Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։
Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին։
Վազգեն Մանուկյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



