Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Եթե ձևացնես, թե աշխատում ես, վերադարձը նորմալ կյանքի կտևի 32 տարի. Արմեն Սարգսյան

POLITICS

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք կրթամշակութային և հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Հարցերը, մասնավորապես, վերաբերել են պատերազմից հետո Հայաստանի զարգացման տեսլականին և երկիրը հզորացնելու համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև կրթության դերին ու ոլորտի բարեփոխումներին, ազգային ու պատմամշակության ժառանգության պահպանմանը:

«Մարդկային մեծ ողբերգությունը մոռանալ չի կարելի,- խոսելով 1988 թ. ավերիչ երկրաշարժի մասին՝ ասել է նախագահ Սարգսյանը: - Ստիպված ենք առաջ նայել, որովհետև մեր երկիրը պետք է կառուցենք, Գյումրին, Սպիտակը, Վանաձորը պետք է կառուցենք: Ուրիշ ճանապարհ չունենք, բացի ոտքի կանգնելն ու առաջ գնալը»:

Անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին՝ նախագահն ասել է, որ մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում, ընդ որում, խոսքը մի քանի ճգնաժամերի մասին է, որոնցից առաջինը պատերազմում կրած պարտությունն է։ Նախագահը մատնանշել է նաև ժողովրդագրական ճգնաժամը, մասնավորապես ընդգծելով, որ Արցախն անցած 26 տարում պետք է գոնե 3-4 անգամ ավելի շատ բնակիչ ունենար: «Պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում, որովհետև եթե հետևելու լինեք միջազգային հանրային կարծիքին, ապա կնկատեք, որ, ցավոք սրտի, մեր հակառակորդները, թշնամիները շատ ավելի լավ են աշխատել,- ասել է նախագահը: - Սա մեր չաշխատելու արդյունքն է: Տեղեկատվական պատերազմը շարունակվում է նաև այսօր: Մենք տեղեկատվական, հանրային կարծիքի պատերազմը պարտվել ենք նույնիսկ մեզ համար շատ կարևոր և բարեկամ երկրներում, նախ և առաջ՝ Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում: Փոխանակ բոլորս միասին մասնակցենք այդ տեղեկատվական պատերազմին և փորձենք մեր վնասները հետ բերել, Հայաստանում և ազգային մասշտաբով զբաղված ենք իրար փնովելով, իրար վրա կեղտ լցնելով, իրար հայհոյելով: Այս հսկայական դժվարություններից և այս մեծ դժբախտությունից, հազարավոր կյանքեր կորցնելուց հետո շարունակում ենք զբաղվել դրանով»:

Նախագահը խոսել է նաև տնտեսական ճգնաժամի մասին, որը պատերազմից բացի և դրանից առաջ ստեղծվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով, անդրադառնալով նաև առողջապահական ճգնաժամին։ «Ունենք մարդկային մեծ ճգնաժամ: Հազարավոր մեր հայրենակիցներ Արցախից եկել են Հայաստան: Մարդիկ տուն չունեն, ապրելու տեղ չունեն, եկամուտ չունեն, և արդեն ձմեռ է ու ցուրտ,- ասել է նախագահ Սարգսյանը:- Ունենք բարոյահոգեբանական ճգնաժամ։ Եթե ամեն օր չաշխատես, ձևացնես, թե աշխատում ես, ուրեմն վերադարձը նորմալ կյանքի կտևի այնքան, որքան Գյումրին վերականգնելն է: 32 տարի հետո դեռ քանդված տներ կան, մարդիկ կան, որ ապրում են տնակներում։ Այս ծանր պայմաններում բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի տանք և ոչ թե իրար հայհոյենք: Պետք է գիտակցենք, որ չկա այդպիսի մարդ, մեկ անձ կամ կուսակցություն, որ կկարողանա մեզ այս վիճակից հանել: Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք: Եթե մենք նստելու ենք և սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է փրկի, այդ դեպքում իսկապես Աստված մեզ պահապան:

Մենք բոլորս պետք է միասին լինենք, փորձենք հասկանալ, որ իրար հանդեպ զգույշ, սիրով կամ հանդուրժող լինելը սովորական էթիկետ չէ։ Դա բացարձակ անհրաժեշտություն է մեր երկրի պայմաններում, որովհետև բոլորս էլ մեծ դժվարության մեջ ենք: Պետք է ոչ թե անհատի մասին խոսենք, այլ պետք է ամեն ինչ անենք և հետևենք ծրագրին, ծրագիր, որին յուրաքանչյուրդ կամ մեծամասնությունը համամիտ կլինեն: Մեր երկրում այդ մշակույթը չկա, որ քաղաքական ղեկավարությունը ծրագիր ներկայացնի, ոչ թե ցանկությունների ցանկ: Հիմա եկել կանգնել ենք նույն խաչմերուկին: Եթե իշխանափոխություն պետք է լինի, դա պետք է լինի ծրագրավորված, եթե չէ, կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի: Այսինքն՝ պետք է հետևենք գաղափարին, մտքին, հստակ ծրագրին, թե ուր ենք գնում:

Այդ ծրագիրն օդից չի ծնվում, պետական այրերի պարտականությունն է այդ ծրագիրը ներկայացնելը: Ես նախապատրաստել եմ որոշակի ճանապարհային քարտեզ, որը փորձելու եմ քննարկումների դնել և հետո ներկայացնել հանրությանը: Դա, ըստ Սահմանադրության, իմ գործը չէ, բայց երբ չկան այդպիսի ծրագրեր, չես կարող ձեռքերդ ծալած նստել»:

Նախագահի խոսքով՝ եթե մարդիկ ուժեղ ինքնապաշտպանական համակարգ ունեն, հաղթահարում են դժվարությունները և դրանցից դուրս գալիս ավելի ամուր և պաշտպանված: «Դժբախտությունը նաև ամրանալու և ուժեղանալու ճանապարհներից մեկն է,- նշել է նախագահը:- Սա ասում եմ, որ դուք էլ հավատաք, որ այս դժբախտության ու դժվարության միջով անցնելիս մենք ունենք հնարավորություն՝ դուրս գալ ավելի ուժեղ։
Բազմաթիվ քայլեր կան, որ պետք է արվեն: Դրանցից մեկը՝ պետք է դադարել սուտ խոսել, դադարենք ոչ իրականն իրականի տեղ ընդունել: Հաճախ դրանք ուղղակի պարզ ստեր են, որոնք կան հանրության մեջ, որոնք տարածվում են, որոնք ֆեյք են։ Ուղղակի անբարոյականություն է՝ սուտ խոսելով մարդկանց հավատացնել, որ կան ինչ-որ իբր իրական բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Սա մեր հասարակության ամենացավալի կետերից մեկն է: Իհարկե, նոր տեխնոլոգիաները շատ էական են, այսօր չես կարող առանց ինտերնետի և հաղորդակցության ապրել: Բայց կա դրա հակառակ կողմը, երբ նույն տեխնոլոգիաներն օգտագործվում են ի չարս՝ սերմանելու ատելություն, իրար նկատմամբ արհամարհանք, հայհոյանք... Եթե վիրտուալ կյանքում քեզ թույլ ես տալիս հայհոյել, լինել ագրեսիվ, նույնը մի օր արտապատկերվելու է սովորական կյանքի վրա:

Կա ստի մեկ ուրիշ դեմք, որը մեր ցանկությունների, երազների մասին է: Պետք է աշխատենք մեր երազներն ու իրականությունը չխառնել իրար, մեր ցանկությունները չընդունենք իբրև իրականություն:

Ի՞նչ եղավ 1994 թվականից մինչև 2020 թվականը: Տեղի ունեցավ հետևյալը՝ հաղթության գինին մեզ արբեցրեց, և մենք սկսեցինք հավատալ, որ եթե 1994-ին տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեինք, ապա դա ընդմիշտ է: Մենք ամեն ինչ պետք է անեինք, որ մեր բանակը 1-1.5 տարի առաջ ընկներ մեր հակառակորդից, չարեցինք: Եկանք 2020 թվական, բանակից իջանք կամավորների, 21-րդ դարում հրացանով կամավորն ի՞նչ կարող է անել դրոնի դիմաց: Մինչդեռ մենք ոչ միայն դրոն պետք է ունենայինք, այլև արհեստական բանականությամբ դրոն, որը ոչ թե օպերատորի օգնությամբ աշխատեր, այլ՝ ինքնուրույն կողմնորոշվեր:

Եթե մենք սրա մասին հիմա փորձենք չխոսել, փորձենք ծածկել, ասել, որ աշխարհի ամենալավ գիտությունն ունենք, սկսենք ինքներս մեզ խաբել, ավելի վատ օրի ենք հասնելու: Պետք է վերագնահատենք մեր հիմնական խնդիրները և արժեքները: Պետք է նայենք բանակին, տեսնենք՝ ինչ ունենք, ինչքան էլ վատ լինի, ճիշտն ասենք և այդ վատ տեղից նորից բարձրանանք: 1991 թվականին մենք բանակ չունեինք, բայց այն ստեղծեցինք ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով: Նույնն էլ հիմա է»:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ առանց գիտության վաղը պաշտպանություն չի լինելու: «Ապագա պատերազմները գիտնականների պատերազմներ են լինելու,- ասել է նախագահ Սարգսյանը: - Կրթությունը դառնում է այսօրվա առաջնահերթ խնդիրներից մեկը: Միշտ է եղել, բայց այսօր առավել ևս, որովհետև վաղվա պատերազմը հրացանով, թնդանոթով պատերազմ չէ»:

Կարելի՞ է ակնկալել, որ ամեն բան պետք է սկսել դպրոցից․ պատասխանելով մասնակիցներից մեկի այս հարցին ՝ նախագահն ասել է․ «Եթե ուզում ես ուժեղ պետություն ստեղծել, պետք է ունենաս ուժեղ կրթական համակարգ: Կրթական համակարգը պետք է սկսվի փոքր տարիքից՝ նախակրթարանից: Եթե 30 տարի կրթական համակարգում բարեփոխում ենք արել, ուրեմն այսօր պետք է ունենայինք աշխարհի ամենալավ կրթական համակարգերից մեկը: Եվս 30 տարի բարեփոխում ենք անելու, որ էլի՞ տեղ չհասնենք: Եկեք բարեփոխում չանենք, անենք ուղղակի փոփոխություն: Գուցե շատ հաճախ այդ բարեփոխում ասածն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»:

Այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական համակարգի պայմաններում հանրապետության նախագահի լիազորություններին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ինքը գործադիր նախագահ չէ, չունի այն լիազորությունները, ինչ ունեին հանրապետության նախորդ նախագահները, չի կարող, ասենք, կրթության նախարարին հրահանգներ տալ, բացի խորհուրդներից. «Գործող խորհրդարանական համակարգում չկան հավասարակշռության ու զսպումների մեխանիզմներ: Այսօր Հանրապետության նախագահը համարյա լծակ չունի, որ եթե կառավարությունը կամ ԱԺ-ն սխալ որոշումներ են ընդունում, դրանք կանգնեցնի»։

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ամենամեծ հարստությունը մենք ենք, հայ մարդը, բայց արդյո՞ք թույլ տալիս ենք հայ մարդուն ինքն իրեն իրացնել։ «Ոչ՛: Ինչու՞ չենք օգտագործում այդ հարստությունը՝ մարդուն: Մենք փոքր պետություն ենք, 3 մլն բնակչությամբ, 3-4 անգամ ավելի շատ հայ ապրում է արտասահմանում: Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մի քանի ազգական, ընկեր, բարեկամ ունի արտասահմանում: Սա չօգտագործված պոտենցիալ է: Նրանց մեջ ֆանտաստիկ մարդիկ կան,- ասել է նախագահը:- Հիմա խոսում ենք կորոնավիրուսի մասին: Աշխարհում կան մի քանի լուծումներ՝ գերմանական, ամերիկյան, չինական, ռուսական, բրիտանական, ֆրանսիական ընկերությունների ներկայացրած պատվաստանյութերը: Կան նաև ամենամեծ ամերիկյան երկու ընկերությունները՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր»: «Մոդեռնա» ընկերության խորհրդի նախագահը Նուբար Աֆեյանն է: Նա կարո՞ղ է դառնալ Հայաստանի կրթության և գիտության նախարար, եթե ցանկություն ունենա: Ո՛չ, մենք ունենք Սահմանադրություն, որն ասում է, որ Նուբար Աֆեյանը չի կարող այս երկրի նախարար լինել, որովհետև ԱՄՆ քաղաքացի է և պետք է չորս տարի ապրած լինի այս երկրում, հրաժարվի իր ամերիկյան անձնագրից... Մենք շատ բան ունենք փոխելու: Ժամանակը եկել է, որ արթնանանք: Մենք կարիք ունենք ճշմարտության աչքերի մեջ նայելու և ապրելու ճշմարիտ կյանքով»:

Շիրակցիների հետ հեռավար զրույցում նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Գյումրու հետ կապված ծրագիր ունի: «Դիմել էի կառավարությանը, որ «Մայր Հայաստանի» դիմացի տարածքը տրամադրեն, որպեսզի այգի կառուցենք՝ Մերկուլովի և Գուրջիևի կենտրոն, որը պետք է լիներ գիտահետազոտական, սոցիալական կենտրոն,- ասել է հանրապետության նախագահը:- Այդ կենտրոնը պետք է դառնար գիտահետազոտական կենտրոններից մեկը, նաև սոցիալական գիտությունների, կրոնի ու ընդհանրապես հասարակական դիվանագիտության կենտրոն: Երկու օր առաջ կառավարությունը տեղյակ պահեց, որ այդ հողը կոմերցիոն նպատակներով տալու են մեկ ուրիշի...

Միևնույն է, ես այդ ծրագիրը անելու եմ, եթե ոչ այդտեղ, ապա կողքի տարածքում: Կարծում եմ, որ ձեր մեջ կտեսնեմ համակիրների և համախոհների, որ միասին անենք: Գուրջիևի և Մերկուլովի ինստիտուտները Գյումրիում լինելու են: Այն կառուցելու ենք ձեզ հետ մասին: Գուրջիևը և Մերկուլովը գյումրեցու սիմվոլ են, սիմվոլ են այն հսկայական պոտենցիալի, որ ունենք: Դուք՝ գյումրեցիներդ, և՛ արվեստագետ եք, և՛ գիտնական եք, և՛ այնքան փիլիսոփա եք, որ դժբախտության մեջ էլ կարողանում եք հումոր գտնել: Գյումրին ամենամեծ «հանքն» է մեր ժողովրդի համար»։

 

 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys