Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը․ ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք․ ՌԴ ՊՆ
SOCIETYՌուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային ծայրամասի տեղանքում: Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում աշխատող ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 62 հեկտար տարածք, 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ սարք։
Նշվում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրենց աշխատանքը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



