Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Ձեզ չեն ների պարտությունը ու նաև այն, որ այս պարտությունը ոտնակոխ արեց մեր արժանապատվությունը»․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Գերեզմանատները սովորաբար անասելի դատարկ էին լինում։ Ավելի հաճախ հարազատներին այցի էինք գնում շաբաթ-կիրակի օրերին, որպեսզի մարդկանց շարժ լինի, որովհետև այնտեղ էլ կա սպանիչ, ճնշող լռություն։ Բայց հիմա... Հիմա գերեզմանատների ճնշող լռության մեջ մարդաշատությունն այլևս օր ու ժամ չի ճանաչում։ Կողքի գերեզմանի մոտ մի տղամարդ ասում է՝ «ուշ ժամի ենք գալու փոսը փորելու, գերեզմանափորները չեն հերիքում»։ Ողջ մարմնովս սարսուռ է անցնում։ Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ ասաց, գերեզմանափորների գործն այնքան շատ է, որ չեն հասցնում։ Գերեզմանատներում բոլորիս նույն ցավն է միավորում` հարազատների ու ընկերների կորուստը, անդարձ կորուստը։

Այդ ցավն այլևս սպեղանի չունի։ Տուն գալու ճանապարհին, հայացքս մեքենայի պատուհանից դուրս, մտքերով անասելի հեռու եմ հասնում, մեկ էլ մի միտք է սկսում տանջել՝ Երևանս այսքան տխուր ու մտամոլոր չէր եղել, ինչո՞ւ միայն Երևանը, երկիրս, հայրենիքս, մարդիկ այսքան գլխիկոր չէին եղել։ Հիշում եմ՝ այս ամիսներին արդեն շուկաներում ու մարդկանց տներում իրարանցում էր սկսվում՝ Նոր տարուն էին պատրաստվում, ցուցակներ, գնումներ, նվերներ, տոնածառ, բայց հիմա մարդիկ սիրտ չունեն, վստահաբար գնումներ անողներ էլ կան, բնավորություն է, դատարկ սեղանների առաջ նստել չենք կարող, սիրտ չենք ունենա կենացներ ու մաղթանքներ ասելու, կհնչի միայն խաղաղության մաղթանքը, կխմենք բանակի ու զինվորի կենացը ու կանցնենք առաջ, ինչպես միշտ ենք արել։

Միայն կենացներ, կենացներ, բայց ի՞նչ արեցինք, որ կենացներն ու բարի ցանկությունները գործ դառնան, ամեն մեկս մեր տեղում։ Մեկն արեց, մեկն ալարեց, մյուսն ընկճվեց ու արտագաղթեց։ Նոր տարին էլ կանցնի, այս մեկն էլ։ Ոմանք կշարունակեն քննարկել՝ նշե՞լ այն, թե՞ ոչ, տոնածառ դնե՞լ, թե՞ ոչ, երեխաներին ի՞նչ ասել։ Սա, իհարկե, յուրաքանչյուրի որոշելիքն է։ Ասում են՝ մի զրկեք երեխաներին տոնից։ Բայց մեկ դիտարկում՝ եթե այսօր դուք ձեր գիտակից երեխային չկարողանաք պարզ, հասկանալի բառերով, առանց ատելության խոսքի ու ագրեսիայի բացատրել, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, թե ինչու տոնածառ չենք դնում, թե ինչու է համատարած լռություն իջել մեր երկրի վրա, վաղը նրանք այդպես էլ չեն հասկանա հայրենիքի գաղափարը։ Պետք է ճիշտ բառեր ընտրել բացատրելու համար, թե որն է մարդկանց լռության պատճառը, ճիշտ բառեր ընտրել երեխային շատ բաների մասին պատմելու համար, պատմել հայրենիքի ու նրա հանդեպ մեր զինվորների անվերապահ սիրո մասին, պատմել մայրերի ու հայրերի մասին, որոնք իրենց որդիներին են կորցրել։

Սա անհրաժեշտություն է, որ մեր երեխաներն արդեն այդ տարիքից քաղաքացի մեծանան, իմանան, թե ինչ է արժանապատվությունը, պատիվը, հետո չեն դավաճանի իրենց հայրենիքը, մեր երեխաներն էլ մի օր չեն սկսի ամեն տեղ մեղավորներ կարգել, այլ մանրամասնորեն ծանոթ կլինեն հայոց պատմությանը, պատասխանատու կլինեն իրենց քայլերի համար, մեղքն ամեն օր անցյալում չեն փնտրի, ինչպես հիմա անում են ներկաները, որոնց սխալների մասին խոսելու են հաջորդները։ Ի՞նչ ունենք հիմա։ Տպավորություն է, թե մեր իշխանությունները, ավելի ճիշտ, այն մեկ մարդը այդպես էլ լիարժեքորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հասկանալի։ Նա լիարժեքորեն չի հասկանում, թե ինչու մարդիկ չեն ներում իրեն ու իր քաղաքական թիմին, մինչդեռ պատճառներն ակնհայտ են։ Այո՛, սերունդները ձեզ դարեդար չեն ների հայրենիքի կորուստը։

Ձեզ պատրաստ էին ներել ապաշնորհ կառավարումն անգամ տնտեսական ոլորտում, քանի որ շատերը համարում էին՝ ժամանակի հետ ամեն ինչ լավ կլինի՝ մոռանալով, որ անգամ մեկ տարին բավարար ժամանակ էր տեսանելի փոփոխությունների համար։ Ձեզ պատրաստ էին ներել ձեր պոպուլիզմը, այո՛, ոչ բոլորը, բայց շատերն անկեղծորեն հավատում էին «հեղափոխության» գաղափարին, հավատում էին, որ կկարողանաք իրենց դուրս բերել մղձավանջից, այն ժամանակ, երբ մարդկանց մի մեծ խումբ աղաղակում էր՝ մեր արժեքների դեմ ակնհայտ արշավ է սկսվել, անհասկանալի և կործանարար ուղղությամբ ենք շարժվում։ Երկու կողմերից ամեն մեկն իր ճիշտն էր առաջ տանում, բայց ինչ-որ մի կետում մենք էլի հաշտ էինք, իսկ հիմա հաշտ ենք նաև ամենակարևոր հարցում՝ յուրաքանչյուրս ձեզ չի ների մեր հայրենիքի կորուստը։

Չենք ների Եռաբլուր ձեր չայցերը, մինչդեռ դուք այնտեղ ամեն օր պետք է գլխիկոր գնայիք՝ ներում ստանալու ակնկալիքով, որը երբեք չի լինելու։ Ձեզ չենք ների այն, որ մեր երեխաները գերության մեջ են, իսկ շատերի մարմիններն էլ, ավաղ, դեռ չենք կարողանում պատվով հողին հանձնել և գոնե այդ կերպ սփոփանք գտնել։ Մենք ձեզ չենք ների, որ Հայաստանի սահմաններին այսօր ազատորեն թուրքն է թրև գալիս, չենք ների, որ բերեցիք ու երեսուն տարի հետո թուրքին նորից մեզ այդքան մոտ հարևան դարձրեցիք։ Չենք ների Եռաբլուրի սահմանի մեծացումը, ձեզ չեն ների հայրերն ու մայրերը, որոնք զոհասեղանին դրեցին ամենակարևորը՝ իրենց սիրասուն որդիների կյանքը, բայց փոխարենը ձեռնունայն մնացին՝ ո՛չ որդիները վերադարձան, ո՛չ էլ հաղթանակի բերկրանքը տեսան։

Ձեզ չի ների քաղաքացին, ձեր փոխարեն վիրավորվում է. ստորաքարշ թշնամու նախագահն այնքան համարձակություն է ձեռք բերել, որ կարողանում է մեր երկրի փաստացի ղեկավարին վիրավորել։ Քաղաքացին, հայը ձեզ այդ անարգանքը չի ների, որովհետև համարում է՝ Ալիևն իրեն է անձնական վիրավորանք հասցնում։ Ձեզ չեն ների, որ պրոթեզավորման կենտրոնները նորից սկսել են մեծ թափով աշխատել, հիվանդանոցներում տեղ չկա։ Չեն ների, քանի որ մեկ ոտքը կորցրած երիտասարդն ասում է՝ «մենք ոչ ոքից չենք տարբերվում, երևի միայն ամռանը տարբերությունը կերևա, երբ կարճ շորտեր կհագնենք»։

Մարդիկ ձեզ չեն ների, որովհետև մարտի դաշտից վերադարձած տղաների աչքերում խորը դատարկություն են տեսնում, շատերն էլ ասում են՝ երջանիկ են նրանք, ովքեր չվերադարձան, նրանք գոնե այս պարտությունը, այս ամոթը չտեսան։ Չեն ների, որովհետև ամեն անգամ մեղավորներ եք փնտրում՝ նախկիններն են մեղավոր, իսկ կա՞ մեկը, որը նրանց գլխին սրբի պսակ է դնում։ Մեղավոր են նաև ներկաները, իսկ կհիշե՞նք, թե իրենց ընտրության հարցում ովքե՞ր են մեղավոր։ Ձեզ չեն ների պարտությունը, ու նաև այն, որ այս պարտությունը ոտնակոխ արեց մեր արժանապատվությունը, որ Մոնթեի ծննդյան օրը նրա ազատագրած Քարվաճառը, որպես նվեր, սկուտեղի վրա մատուցեցիք թշնամուն, պարտության զոհասեղանին դրեցիք ամենակարևորը, ինչի արժեքն, ավաղ, ինքներդ էլ չգիտեք՝ հայրենիքը, արժանապատվությունը և բանակը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder