Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


«Գոր­ծող իշ­խա­նու­թյունն այ­լևս քա­ղա­քա­կա­նա­պես լե­գի­տիմ չէ, ար­գե­լա­կում է Հա­յաս­տա­նի զար­գա­ցու­մը և աշ­խա­տում ի վնաս Հա­յաս­տա­նի». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ի կեսօր հրաժարական տալու վերջնագիր տվեց: Վերջինս գոնե երեկվա դրությամբ հեռանալու մտադրություն չուներ, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ «ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնելն» անթույլատրելի են համարում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցնում է՝ Հայաստանում այս պահին գոյություն ունեցող իրավիճակը 180 աստիճանով տարբերվում է այն իրավիճակից, որը կար նախապատերազմական Հայաստանում: «Պատերազմը բազմաթիվ փոփոխություններ մտցրեց: Առաջին փաստը հետևյալն է. գործող իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ, և այս պահի դրությամբ իրենք այլևս քաղաքականապես լեգիտիմ չեն:

Այն, ինչ ստորագրել են, կապիտուլյացիա էր, և հետագայում իշխանություն ունենալու համար, բնականաբար, պետք է վստահության քվե ստանան. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած լեգիտիմությունն այս պահի դրությամբ քաղաքականապես այլևս գոյություն չունի: Այո, դե յուրե շարունակում է գոյություն ունենալ, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հենց քաղաքական լեգիտիմություն ունենալ, որն այս պահի դրությամբ իշխանությունները չունեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Շեշտելով արդեն ընդդիմության և հասարակության մրցունակության մասին՝ նա ընդգծեց. «Հարցն այն է, թե կարո՞ղ են քաղաքական տեսակետից անգրագետ պատգամավորներին ստիպել շարժվել հօգուտ Հայաստանի, թե՞ ոչ: Ընդդիմությունը պետք է ցույց տա՝ ինքը կարողանո՞ւմ է հաղթել մեկ մարդու, որովհետև եթե կառավարության գործող ղեկավարին չկարողացավ հաղթել, մրցունակ չեղավ, բնականաբար, հետագայում, իշխանության գալով, չի կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հարցերում խոսել հավասարը հավասարին կարգավիճակում: Եթե մրցունակ եղավ, կարող ենք ենթադրել, որ հաջողություններ կարող է ունենալ: Մեծ հաշվով, ընդդիմությունը պետք է հանձնի այդ քննությունը:

Կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունները կմնան իշխանության գլխին այնքան, քանի դեռ հասարակությունն իր տարբեր գործիքների միջոցով ճնշում չի գործադրել, չի ստիպել Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց ձեռնարկել ինչպես «Իմ քայլը» խմբակցության, այնպես նաև «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին: ԼՀԿ-ն, իբրև թե, վարչապետի իր թեկնածուն ունի: Ներկա քաղաքական իրավիճակը գնահատելով՝ դա ծաղր է հասարակության նկատմամբ: Ենթադրում եմ, որ սա ընդամենը քաղաքական առևտրի մաս է: Իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ, մեծ հաշվով, հասարակությունն ուղղակի չի ստիպել հեռանալ: Եթե հաջողվեց դա անել, ուրեմն հասարակության մրցունակության ցուցիչը կլինի: Եթե չհաջողվեց, ուրեմն դրանից բխող իրողությունը կընկալվի ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում:Դրանից հետո ցանկացած գործողություն ցանկացած ձևով կարող են իրականացնել, օրինակ՝ Ադրբեջանը կարող է փորձել սահմանները հօգուտ իրեն ձևավորել»:

Արմեն Բադալ յանը չի կիսում այն կարծիքները, թե Ն. Փաշինյանի հրաժարականն արդեն այս փուլում ընդամենը տեխնիկական հարց է: «Նման կարծիքներից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ն. Փաշինյանն արդեն հրաժարական տված է, պարզապես սպասում է Հրայր Թովմասյանը կողքը լինի, որ մի գրիչ վերցնի ու այդ թուղթը ստորագրի: Ոչ, ամենևին տեխնիկական հարց չէ: Սա լուրջ քաղաքական հարց է: Եվ առաջին հերթին պետք է հասնել հրաժարականին, վարչապետի փոփոխմանը, որ հետագայում հնարավոր լինի Հայաստանի զարգացման, բարեփոխումների ծրագիր բերել, ապագա տեսլական կառուցել, որովհետև մի բան, ամեն դեպքում, պարզ է. այս իշխանություններն այլևս ոչինչ չեն կարող անել, Փաշինյանի գլխավորությամբ՝ այս իշխանություններն ընդհանրապես գաղափար չունեն երկրի զարգացման ծրագրերից, չեն հասկանում, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է արվի: Սա է պատճառը, որ պետական ամբողջ ապարատը պարալիզացված է:

Չգիտեն՝ ինչ անել, իսկ սա իր հերթին նշանակում է, որ գործող իշխանությունն արդեն արգելակում է Հայաստանի զարգացումը և աշխատում ի վնաս Հայաստանի: Հիմա Ն. Փաշինյանը մի խնդիր ունի՝ միայն թե վարչապետ մնա՝ անգամ ռեպրեսիաներով, մոռանալով նաև այն բոլոր արժեքները, որոնց մասին խոսում էր: Անկախ ամեն ինչից, նպատակն է ոստիկաններով շրջապատված մնալ կառավարական ամառանոցում ու այնտեղ պաշտոնը զբաղեցնել այնքան, մինչև ժամանակ ձգի ու հետո նորից փորձի վարչապետ դառնալ: Իր խնդիրն ամեն գնով պաշտոնին մնալն է, բայց հարցն այն է, որ իր՝ ամեն ժամ պաշտոնին մնալն արդեն Հայաստանի դեմ է աշխատում: Օրինակ՝ ադրբեջանցիները սահմաններն արդեն հօգուտ իրենց են գծում: Սահմանազատման աշխատանք է տեղի ունենում, ու իշխանությունն իր հետ կապված որևէ գործողության չի մասնակցում:

Սահմանների գծման աշխատանքները գյուղապետերի մակարդակով են իրականացվում, Սոթքի հանքի հետ կապված էլ սեփականատերն է բանակցություններ վարում: Այսինքն, մեր համայնքներից յուրաքանչյուրն իր գլխի ճարն է տեսնում: Սա, մեծ հաշվով, պետության վերացման գործընթաց է, որը չի հետաքրքրում Ն. Փաշինյանին: Իրեն միայն ամեն գնով աթոռին մնալն է հետաքրքրում»,-նկատում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում խնդիրը լավը կամ վատը չէ: «Խնդիրն այն է, որ այլևս անելիք չունեն ու պատկերացում չունեն, թե ինչ պետք է անել: Մեզ մոտ տնտեսական իրավիճակը գնալով ծանրանում է, ձեռնարկությունները չեն աշխատում. Ռուսաստանի խոշոր հայ գործարարները նշում են, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի: Նման հայտարարություն չէր կարող լիներ, եթե ՌԴ իշխանության լուռ համաձայնությունը չլիներ:

Սա նշանակում է, որ Ռուսաստանի հայերն արդեն ներդրումներ չեն անելու, ինչպես չեն անելու նաև ԱՄՆ-ի հայերը, ԵՄ երկրներում ապրող հայերը: Առանց ներդրումների տնտեսությունը չի աշխատելու, իսկ եթե չաշխատեց, տնտեսական կոլապս է առաջանալու: Ընդհանուր առմամբ, բավականին ծանր իրավիճակ է ստեղծվում: Հայաստանին ամբողջովին այլ կառավարություն, առնվազն վեց ամիս զարգացման այլ գործընթաց է անհրաժեշտ: Կառավարություն, որը կկարողանա գոնե նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլ յացիոն այդ համաձայնագրի մեջ որոշակի դրական կետեր գտնել Հայաստանի համար, որովհետև Փաշինյանն ամեն ինչ հանձնում է՝ միայն իր աթոռին մնա: Կառավարությունն առնվազն մեր երկրի զարգացման համար պետք է փոխվի: Նկատենք, որ դեռևս հայտնի չէ նաև, թե դեռ ինչ պահանջներ է Ն. Փաշինյանը համաձայնեցրել Ադրբեջանի հետ, որոնք հրապարակային չեն դառնում: Ամեն դեպքում, կարող ենք մի բան հստակ ասել. Փաշինյանի իշխանության մնալն օրեցօր ավելի մեծ կորուստների է հանգեցնում: Եվ ամենակարևորը՝ եթե զարգացման տեսլական չկա, դա հասարակության մոտ փոխարինվում է մի մեծ ապատիայով, արտագաղթի մեծ ու հսկայական ալիք է առաջանում:

Շատերը սպասում են, թե երբ են բացվելու սահմանները: Սա ավելի է թուլացնելու հասարակությանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի հոդվածին, որտեղ նա, ըստ էության, օրակարգ էր բերել քաղաքացիական պատերազմի թեման, Ա. Բադալ յանն ընդգծեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ունի իր դիրքորոշումը, որը չի փոխել 90-ականներից: Այն է՝ նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու տնտեսական ապաշրջափակման միջոցով զարգացնել տնտեսությունը: Ուղղակի հարցն այն է, որ ՀՀ-ն Եվրոպայի կենտրոնում չի գտնվում: Հայաստանը Եվրոպա չէ, ադրբեջանցին էլ չեխ չէ: Ադրբեջանի նպատակն է Արցախն ամբողջությամբ հայաթափել, Նախիջևանով միավորվել Թուրքիայի հետ, իսկ Հայաստանին դարձնել իրեն կցորդ երկիր: Իսկ նման երկրների հետ չես կարող նորմալ տնտեսական հարաբերություն ունենալ:

Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմին, ապա առաջին նախագահը շատ է սիրում քաղաքացիական պատերազմ արտահայտությունը, բայց ես չեմ կարծում, թե մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի առջև, որովհետև առնվազն մի կողմը՝ իշխանությունը, հենարան չունի: Իհարկե, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից: Բայց հարց է, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կկարողանա՞ն իրենց կյանքը զոհել հանուն կապիտուլ յացիա կնքած անձի: Սա խիստ մեծ հարցական է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign