Կինը պատուհանից դուրս է նետել իր ընկերուհու նորածին երեխային
SOCIETYԿինը Նոր Մոսկվայի բնակելի շենքի բնակարանի պատուհանից դուրս է նետել իր ընկերուհու նորածին երեխային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱՀ Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, երեխան մահացել է: «Բնակարանում գտնվել են երեխայի մայրն ու նրա ընկերուհին, ովքեր, նախնական տվյալներով, երեխային դուրս են նետել պատուհանից: Նա ստացել է մահացու վնասվածքներ», - ասել է նա: Իր հերթին, իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ կինը երեխային նետել է 13-րդ հարկից: Մոսկվայի դատախազության մամուլի ծառայության ղեկավար Լյուդմիլա Նեֆեդովայի խոսքով՝ երեխան երկու ամսական էր։ Գործն այժմ քննում է Մոսկվայի դատախազությունը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



