Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը մի քանի ամսվա ընթացքում հայտնվեց կրթական և գիտական համայնքների ու փորձագետների ուշադրության և անհանգստությունների կենտրոնում։ Մտահոգությունների կիզակետում էր հայտնվում այն հարցը, որ նախագիծը բավարար չափով չի քննարկվում, առաջարկվող մտահոգություններին սպառիչ լուծումներ նախարարությունը չի տալիս։ Օրերս էլ կառավարությունը հավանության արժանացրեց օրենքի նախագիծը, շուտով այն քննարկվելու է Ազգային ժողովում։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ կրթական ու գիտական համայնքը կրկին բարձրացրեց իր բողոքի ձայնը՝ խոսելով անթույլատրելի մի շարք կետերի մասին։ Մասնավորապես՝ օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասը հնարավորություն է տալիս նախարարին մինչև հինգ տարի ժամկետով նշանակել բուհի և գիտական կազմակերպության ռեկտոր ու տնօրեն։

Ընդ որում, այդ անձի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար նախատեսված պահանջները։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ ռեկտորների նշանակման հետ կապված որոշումն անակնկալ չէր այն առումով, որ դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կարող են որոշել բուհերի ժամանակավոր մենեջերներ նշանակել։ «Մտադրության մասին արդեն հայտարարված էր, բայց այս ձևով, որով դա արվեց, բավականին անընդունելի է։ Ուղիղ մեկ տարի այդ օրենքը բուռն քննարկվեց, հետո, երբ երկրում համաճարակ էր, այն «անհետացավ»։ Մարդիկ ակնկալում էին, որ իրենց առաջարկությունների հիման վրա նոր քննարկում կսկսվի, կտեսնենք, թե ինչ փոխվեց, ինչ մնաց, այսինքն սպասում էին, որ վերանայված տարբերակը պետք է նորից բերվի քննարկման։

Բայց, փաստորեն, ոչ մի քննարկում չեղավ, կառավարությունն այն արագ կերպով հաստատեց, և այն կմտնի Ազգային ժողովի օրակարգ։ Այստեղ խնդիրը նաև այդ ձևն է, որով դա արվեց՝ գաղտնի, միանգամից, արագ, որպես անհետաձգելի հարց։ Երկրորդ խնդիրն այն է, որ ցավով պետք է արձանագրենք՝ 2,5 տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը չկարողացավ բուհերի կառավարման խորհուրդների խնդիրը լուծել։ Բազմաթիվ բուհերում այդպես էլ ռեկտոր չընտրվեց։ Բավականին անհասկանալի զարգացումներ էին, տպավորություն է, որ մարդ չէին գտնում, որը պահանջներին բավարարեր։ Իհարկե, մարդիկ կային, բայց գուցե իրենք ուզում էին իրենց միջից լոյալ մարդ լինի։ Դա էլ է մտահոգիչ։ Հիմա իսկապես ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար համալսարաններ, թե՞ իրականում ուզում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր։ Ընդհանուր առմամբ շատ վատ քաղաքականություն տարվեց։

Բուհերի խորհուրդները նորից հիմնականում համալրվում էին յուրայիններով, կառավարելի մարդկանցով, որոնք այլ կերպ չեն քվեարկի։ Իհարկե, կային առանձին բացառություններ։ Ինչ վերաբերում է ռեկտորի նշանակմանը, եթե անկեղծ ասեմ՝ մինչև հիմա էլ էին նշանակվում, ինչը շարունակվեց նաև «հեղափոխությունից» հետո։ Չեմ ճանաչում մի ռեկտորի, ում սկզբում չեն նշանակել, հետո նոր նա ընտրվել է։ Գրեթե բոլորն էլ սկզբում արժանացել են նախարարության հավանությանը, եղել են նրա թեկնածուն, հետո խորհուրդը վավերացրել է նախարարության որոշումը։ Այստեղ մտահոգիչ է, որ խախտվում են ռեկտորի թեկնածուին ներկայացվող չափանիշները։

Օրինակ՝ ԵՊՀ-ի ռեկտորի դեպքում մարդը կարող է գիտությունների դոկտոր չլինել և նշանակվել ռեկտոր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանն՝ ընդգծելով, որ մեր կրթական ընդհանուր քաղաքականությունն առհասարակ հաջող չէր։ Ամիսներ շարունակ գիտական համայնքը բարձրաձայնում էր՝ այս նախագիծն ունի գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, գիտական աստիճանաշնորհման համակարգին վերաբերող խնդրահարույց դրույթներ, որոնք փոփոխելու իրենց բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ «Հիշում ենք, որ գիտական հիմնարկների կողմից բավականին լուրջ ընդդիմություն եղավ այս նախագծին։ Ինչո՞ւ, որովհետև նախագիծը մարդկանց հետ չէր քննարկվել։ Նրանք միանգամից տեսան մի նախագիծ, որտեղ իրենք էլ չկան, ինստիտուտները լուծարվում են, միավորվում են կամ միանում համալսարաններին։ Այստեղ հարց է առաջանում՝ նախարարությունը գիտական համայնքի հետ եկե՞լ է կոնսենսուսի։

Չեմ կարծում, որովհետև այս ընթացքում այդ թեման չի էլ քննարկվել։ Առանց գիտական համայնքի հետ համաձայնության գալու՝ նորից փորձում են առաջ մղել այս նախագիծը։ Սա վատ է։ Կրթության և գիտության մեր ընդհանուր քաղաքականությունն այս տարիների ընթացքում ձախողվել է նաև այն պատճառով, որ չենք կարողացել մարդկանց «համոզել», որ այն, ինչ արվում է, ճիշտ է ու ընդունելի։ Հիմա նույն խնդիրն է՝ եթե մարդկանց չես համոզել, որ սա է ճիշտ տարբերակը, ինչպե՞ս ես օրենքն առաջ տանում։ Նորից բողոքի ալիք և դիմադրություն է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program