Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ եղավ և ինչո՞ւ այսպես եղավ։ Այս երկու հարցի պատասխանը շատերս ունենք։ Ունեինք նաև ամիսներ առաջ, բայց էյֆորիան և կուռքերը փակել էին շատերի աչքերը, մարդիկ ոչինչ չէին տեսնում։ Հիմա ժամանակ չունենք քննարկումների։ Հիմա մեջքն ուղղելու, թևաթափ չլինելու և Հայաստանի կործանումը թույլ չտալու անհրաժեշտություն կա։ Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը նշում է՝ նախ պետք է ժամ առաջ ազատվել այս ձախողված իշխանություններից։ «Հայաստանի նման փոքր երկրում, որն ունի նաև տարածաշրջանային շատ մեծ նշանակություն, իշխանության մեջ չպետք է լինեն երերացող մարդիկ։ Չեմ ասում նույնիսկ դավադիրներ, դավաճաններ, ազգուրացներ, անգամ երերացող մարդիկ չպետք է լինեն, որովհետև երեք միլիոնանոց հանրապետությունն իր նկուն ուսերին չի կարող միայնակ տանել այն հարվածները, որոնք ստանում ենք աջից և ձախից։

Հրեշի դեմ այդ ուժերով գրեթե անհնարին է դառնում պայքարել։ Իշխանության բարձր օղակներում և նաև ժողովրդի մեջ եղած այդ խաբված խավը պիտի հասկանա՝ երերալու իրավունք չունենք։ Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց առաջնահերթ է դառնում Հայաստանի փրկության հարցը, ինչի համար պետք է միավորել մեր բոլոր ուժերը և՛ հայրենիքում, և՛ համայն աշխարհում։ Ինձ համար շատ վտանգավոր է այն, որ մենք ունենանք հավատի կորուստ սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ այդ հավատի նկատմամբ բարբարոսաբար վարվեց, Նժդեհի ասած, ներքին տականքը։ Մի տարբերակ ունենք՝ հավատանք և բոլորս մեկ թիրախի, մեկ նպատակի ուղղենք մեր բոլոր կարողությունները և ուժերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Ընդգծում է՝ իրեն շատ է մտահոգում այն, որ Հայաստանի հյուսիսում մարդիկ ստիպված են իրենք առնչվել ենիչերիների հետ, բանակցություններ վարել։

«Ի՞նչ է, մենք հարավային ուղղության պատասխանատուներ չունե՞նք։ Մարդիկ պետք է իրենց կողքին համազգեստով մարդկանց տեսնեն, գոտեպնդվեն, ոգեշնչվեն, անտերության զգացում չլինի։ Պարզից էլ պարզ է, որ թուրքն ամեն ինչ անելու է հնարավորինս շատ բան ձեռք բերելու համար, որովհետև տեսնում է՝ իրեն պատասխան տվող չկա, պետականորեն հարաբերվող չկա։ Օգտվելով մեր անիշխանական բարձիթողի վիճակից՝ քայլ առաջ է անելու։ Մենք Արցախում, չգիտես ինչու, զիջում ենք տարածքներ, ինչը չի համապատասխանում ստորագրված սև թղթին։ Ամեն ինչ մնացել է ժողովրդի հայեցողությանը, կուզենա՝ դուրս կգա կամ դուրս չի գա շատ տարածքներից, նրանց մեղադրել չի կարելի, քանի որ մարդիկ իրենց անվտանգության մասին հոգացող չունեն, թշնամուն պատասխան տվող չկա: Պետք է միասնական բռունցք դառնանք, ազատվենք բոլոր դավադիրներից, դավաճաններից, պետք է ասենք՝ ժողովուրդ, սրանից այն կողմ այլևս նահանջելու տեղ չունենք, մեր խնդիրների միակ լուծումը պետք է լինի պետական կառույցների վերականգնումը, որովհետև, որպես այդպիսիք, չունենք։ Իշխանություններն ամեն կերպ ոչնչացրել են պետական կառույցները։

Չգիտենք էլ, թե այսօր ինչով են զբաղված, այն դեպքում, երբ պարտավոր էին 24 ժամ աշխատել, լինել մարզերում, հանդիպումներ ունենալ, բանակցել, պատասխանել մարդկանց հարցերին։ Այսօր Արցախում տեղի է ունենում էթնիկ զտում։ Փախստականների անվան տակ Արցախ են գալու ինչ-որ արարածներ, մենք ինքներս մեր հայրենիքից դուրս ենք գալու և դառնանք փախստական»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ 30 տարվա մեջ մեր ազգը չունեցավ իրեն արժանի իշխանություն։ «Հուսանք, որ այս ճգնաժամից դուրս գալով՝ կունենանք մեր պետական ազգային քաղաքականությունը և այդ գծով առաջ կշարժվենք»,-հավելում է հրապարակախոսը։ Այս օրերին շատերի համար հատկապես անընդունելի են այս «պարտության» մեջ հայկական բանակին մեղադրելու փորձերը, զինված ուժերին, որը մեր երկրի ամենակայացած կառույցներից և անկախ պետության ձեռքբերումներից մեկն է համարվել տարիներ շարունակ։

«Երբ մեր հանրությունը հանցավոր անտարբերություն դրսևորեց այն ոտնձգությունների հանդեպ, որոնք կատարվում էին մեր հոգևոր ավանդական արժեքների նկատմամբ, դրանք արժեզրկվում էին նաև մտավորականության թեթևամիտ մոտեցումով, մենք գոռում էինք, ասում՝ ժողովուրդ, չի կարելի մշակույթի նախարարությունը միավորել կրթության և գիտության նախարարությանը, չի կարելի գյուղատնտեսության նախարարությունը վերացնել, երբ մեր երկիրը չունի արդյունաբերություն։ Չի կարելի սփյուռքի նախարարությունը հանձնել անհասկանալի մեկին։ Արդյունքում մենք պետք է սա ունենայինք։ Ինչպե՞ս կարելի է եկեղեցին պղծել։ Թուրքերն ինչ-որ չափորոշիչներ գրեցին մեզ համար։ Սրա վրա շատերն աչք փակեցին։

Մինչդեռ սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ։ Նպատակն էր իր ներսում հոգեպես ոչնչացնել հային՝ որպես մարդ, հայ, քաղաքացի։ Արժեզրկում արժեզրկման հետևից, այսօր էլ փորձում են արժեզրկել բանակը։ Մեր զինվորի պատվին ոչ ոք իրավունք չունի կպնելու, մանավանդ իրենց գերագույն գլխավոր հրամանատար և առաջին տիկին հորջորջած անձինք, որոնք ընդհանրապես բանակի հետ կապ չունեն։ Բանակը և մշակույթը մեր հիմնասյուներից են, որոնք աչքի լույսի պես պետք է պահենք, նույնիսկ թերությունները պետք է գաղտնի վերացնենք, որ ոչ ոք չիմանա»,-ընդգծում է գրողը: Իսկ վերջում եզրափակում է. «Տպավորություն է, որ Արցախի հետ կապված հարցերը լուծել են, հասել են Հայաստանի Հանրապետությանը։ Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու»:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference