Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանը ներքաղաքական բախումներից. Արտակ Թովմասյան
ANALYSIS«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը գրել է.
«Հայաստանում ընթացքող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի հանրային մի քանի ռադիկալ պահանջ:
1) Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից և քաղաքական իրավիճակը էսկալացիայի հանգեցնելուց:
2) Արդեն փաստ է, որ Ազգային ժողովը չի ներկայացնում մեր ժողովրդի բոլոր շերտերի շահերը և չի գործում պրոֆեսիոնալ, այդ պատճառով պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ավելի քան կարևոր է նոր քաղաքական օրակարգի ձևավորումը և հայրենիքը սիրող, իրենց ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց ակտիվացումը քաղաքական գործընթացների մեջ՝ անկախ նրանից՝ իրենք առ այսօր զբաղվել են քաղաքականությամբ, թե՝ ոչ: Սա՛ է ժամանակի հրամայականը»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



