Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 000 փախստական է վերադարձել Արցախ
SOCIETYՌուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, որոնցից 1168-ը՝ վերջին մեկ օրում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«2020 թվականի դեկտեմբերի մեկին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող հերթական ավտոբուսները: Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1168 մարդ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացիներ:
1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



