Մեծագույն կին լուսանկարիչների ինքնադիմանկարները. ահա թե ինչպես առաջացան սելֆիները
LIFE
Նախկինում լուսանկարչությունը բավականին բարդ մասնագիտություն էր: Լուսանկարիչների շտատիվներն ու տեսախցիկները չափազանց ծանր էին, զուր չէ, որ սկզբնական շրջանում լուսանկարչությամբ զբաղվում էին հիմնականում տղամարդիկ: Սակայն ամեն կանոն ունի իր օրինաչափությունը, ու քիչ թվով կանայք չէ, որ իրենց անունները ոսկե տառերով են գրել լուսանկարչության պատմության մեջ:
Past.am-ը ներկայացնում է արտասահմանյան մեծագույն կին լուսանկարիչներին: Միակ բանը, որ միավորել է այս կանանց, ինքնադիմանկարներն են: Այնպես որ, սելֆիները ժամանակակից երևույթ չեն:
Իմոջեն Կանինգեմ (1883–1976)
Այս ամերիկուհին առաջին կանանցից էր, ով լուսանկարչությունը հայտարարեց իր մասնագիտությունը։
Իլզ Բինգ (1899–1998)
Մասնագիտությամբ ճարտարապետ լինելով՝ Բինգը տարվեց արվեստի այս նոր տեսակով։
Լենի Ռիֆենշտալ (1902–2003)
Նա առաջին հերթին հայտնի է, որպես Երրորդ ռայխի գլխավոր կինոռեժիսոր: Սակայն նացիստական Գերմանիայի տապալումից հետո, նա տարվեց լուսանկարչությամբ ու ճանաչում ձեռք բերեց։
Մարգարետ Բուրկ-Ուայթ (1904–1971)
Ամերիկուհին համարվում է ֆոտոլրագրության պիոները: Նա ռեպորտաժային լուսանկարչությունը բարձրացրեց միանգամայն նոր մակարդակի: Նա առաջին կին լուսանկարիչն էր, ում թույլատրեցին աշխատել ռազմաճակատում;
Մարիեննա Բրեսլաուեր (1909–2001)
Բեռլինցի Բրեսլաուերը ճանաչում ձեռք բերեց՝ լուսանկարչությամբ զբաղվելով մոտ 10 տարի (1927-1938թթ): Նրան կարելի է անվանել ֆեմինիստական շարժումը տարածողներից մեկը, թեև նա անձամբ այդպես չէր համարում։
Լիլիան Բասման (1917–2012)
Նյու Յորքում ծնված հրեա Լիլիանը իր տեղը չէր կարողանում գտնել կյանքում՝ մինչ լուսանկարչությամբ տարվելը: Հենց նա արեց նորաձև սև-սպիտակ լուսանկարը ֆեշըն-լուսանկարի աշխարհում։
Ինգե Մորատ (1923–2002)
Ավստրիացի Մորատը դարձավ ամենահայտնի ֆոտոլուսանկարիչներից մեկը: Նախ՝ նա հայտնի դարձավ, որպես սթրիթ լուսանկարիչ։
Դիանա Արբուս (1923–1971)
Ամերիկացի, ծագումով հրեա Արբուսի աշխատանքների կատալոգը ամենագնվողներից մեկն է աշխարհում։ Վիվիան Մայեր (1926–2009) 20-րդ դարի ամենախորհրդավոր լուսանկարիչներից է: Նա երբեք լուսանկարչությունը չէր համարում իր մասնագիտությունը, այլ վերաբերվում էր, որպես հոբբիի:




















































