Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։
Շատերը տեսնում են, որ պատերազմի հատունացման եւ պատերազմի նման ընթացքի եւ խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։
Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։
Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր եւ օրենսդիր իշխանության ներհայացուցիչներին զրկել պետական գործադիր եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչեւ պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը։
Սա ազգային անվտանգության հարց է։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



