Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում` տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով. ՌԴ ՊՆ
SOCIETYՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից:
Մինչ այդ ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել:
Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ, որոնց թվում են վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:
Բուժական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար ապահովվելու են բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումները:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



