Ռուս խաղաղապահները Արցախում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ
SOCIETYԼեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա»,- նշել են ՌԴ ՊՆ-ից:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



