Սոթք գյուղից 7 կմ հյուսիս երկրաշարժ է տեղի ունեցել
SOCIETYՆոյեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



