Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը` ծնողների կողքին (տեսանյութ)
SPORTՖուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի նախկին խաղացող ու գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստի ծնողները, հաղորդում է ТАСС-ը:
Հուղարկավորության արարողությունն անցկացվել է նեղ շրջանակի մասնակցությամբ:
Մարադոնային վերջին հրաժեշտ էին տվել Բուենոս-Այրեսում` նախագահական պալատում:
Վերջին անգամ պալատում հոգեհանգստի արարողություն տեղի է ունեցել 10 տարի առաջ, երբ մահացել էր երկրի նախկին նախագահ Նեստոր Կիրշները:
Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է երեկ՝ 60 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել սուր սրտային անբավարարությունը: Լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



