Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ցմահ որակազրկել է, Քարաբագին՝ տուգանել
INTERNATIONAL NEWSՈւԵՖԱ-ն պատժել է «Քարաբագի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին սոցցանցերում հայերին սպանելու կոչերի համար:
«Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում կայացրեց արգելել «Քարաբագի» մամուլի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ցմահ զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործողությամբ` նրա գործունեության ժամանակավոր կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ «Քարաբագին» տուգանել 100,000 եվրոյով », – ասված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ տվյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



