«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շատ ճիշտ և արդարացված է համարում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումար է փոխանցվում բյուջե (տեսանյութ)
SOCIETYԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ «Հայաստան Համահայկական» հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է և ճիշտ, քանի որ կա պարզ պատճառ՝ մարդիկ, որոնք գումարներ էին փոխանցում հիմնադրամին, գիտեին՝ ինչ նպատակով է:
«Մարդիկ որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին, թե դա ինչ նպատակներով է, իսկ հիմնադրամն ուղիղ իրավունք ու այդպիսի գործիքակազմ չունի, այդ գումարը ծախելու այն նպատակով, ինչ նպատակով ծախսվել է։ Կարծում եմ՝ սրանից ավելի փակագծերը պետք չի բացել։ Այսինքն՝ պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որը կառավարում է այդ ամբողջ գործընթացը։ Շատ նորմալ գործընթաց է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, Կառավարությունն արդեն ինքն է որոշում, թե ինչպես այդ գումարը ծախսի։ Այսինքն՝ այն ֆորմալ առումով այդպես էլ պիտի լիներ»,- նշեց նա։



