Ֆիանսիայի կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչումը կողմից ոչ մեկին օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
POLITICSԼեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի: РИА Новости-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը օգտակար չէր լինի ոչ մեկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



