Ընտանիքը գտել է Արցախում հերոսաբար զոհված 19-ամյա Պետրոսյան Սեյրանին և պատվով հուղարկավորել (տեսանյութ)
SOCIETYԱնի Քոչարը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Նոյեմբերի 2-ին մի զինվորի մասին գրեցի, ով անգիտակից հիվանդանոցում էր և շտապ ընտանիքին էինք փնտրում: Այն ժամանակ ընտանիքը չգտնվեց և մեր զինվորը ննջեց հավերժական քնով: Օրերս միայն նրա ընտանիքը նկատել էր գրառումն ու ճանաչել իրենց որդուն: Նա 19-ամյա Պետրոսյան Սերյանն էր:
Մխիթարող է միայն այն, որ մեր այս զինվորն այլևս չի հանգչի անհայտ զինվորի գերեզմանատանը. ընտանիքը նրան պատվով հուղարկավորել է:
Աստծո լույսն իջնի հոգուն, ընտանիքին էլ անսահման համբերություն:
Հավերժ փառք մեր զինվորներին»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



