Գոռն այն 120 Հերոսներից մեկն է, որ ապաքինվում է Զինվորի տանը․ Արմեն Մուրադյան (տեսանյութ)
SOCIETYԵրևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել և կից գրել է․
«Գոռն այն 120 Հերոսներին մեկն է, որ ապաքինվում է Զինվորի տանը
Թիմային ճիշտ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց գրանցել դրական արդյունք՝ Հերոսն արդեն քայլում է առանց ձեռնափայտի
Մեր Գոռը վիրավորում էր ստացել առաջնագծում՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ:
Ձախ ազդրի բեկորային վնասվածքի պատճառով տղայի ոտքի մկանները թուլացած էին, կար ցավ, շարժումները խիստ սահմանափակ էին:
Զինվորի տանը վերականգնողական բուժման մոտ մեկ ամսում Գոռն արդեն վերջնականապես հրաժեշտ է տվել ձեռնափայտերին, քայլում է ինքնուրույն:
Այ այսպես մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



